Սիրիայի Հոմս քաղաքում իրավասու մարմինների աշխատակիցները հնագույն արտեֆակտների հավաքածու են հայտնաբերել, որոնք ահաբեկիչները մտադիր էին արտասահման տեղափոխել, հաղորդում է SANA գործակալությունը:
Հավաքածուն տեղափոխվել է Հոմսի թանգարանների և հնությունների դեպարտամենտ:
Քաղաքի թանգարանի տնօրենը հայտնել է, որ արտեֆակտների թվում եղել են խեցե ամաններ, առյուծի քանդակ, բրոնզե արձան, 2 հնագույն կնիք, որոնցից մեկը պատկանում է փարավոնների, մյուսը՝ օսմանյան դարաշրջանին, մետաղադրամների եզակի հավաքածու, այդ թվում՝ հռոմեական, բյուզանդական և իսլամական մետաղադրամներ: