Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն, ով ապրիլի յոթին կդառնա 50 տարեկան, Մոսկվայում կայացած մամլո կոնֆերանսին խոստովանել է, թե ինչու չի պատրաստվում նշել իր տարեդարձը:
«Ես իմ ծննդյան օրերի մասին չեմ մտածում: Սովորաբար, ես այդ օրերին աշխատանքով եմ զբաղված: Իմ տարեդարձը, ինձ թվում է, ես չեմ նկատի: Հենց այդ օրը նկարահանումներ ունեմ»,- նշել է Քրոուն, գրում է 7days.ru-ն:











































