Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը նոր դատավորների ընտրությունն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Բուդապեշտում բնակվող քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է։

 Պարոն Գրիգորյան, դատարանը կրկին կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին: Ձեր կարծիքով, ինչի՞ կհանգեցնի այս կալանքը, արդյո՞ք գործող իշխանությունը կկարողանա տրամաբանական ավարտին հասցնել քրեական գործի դատաքննությունը:

Ամբաստանյալի ժամանակ ձգձգելու մարտավարությունը հաղթահարելուց և ըստ էության դատաքննությունը սկսելուց հետո այն տրամաբանական ավարտին հասցնելն այլևս խնդիր չպետք է լինի: Դատավարության ընթացքում Ռ. Քոչարյանի կալանքը պիտի ապահովի դատավարության բնականոն ընթացքը՝ վկաների և դատավարության այլ մասնակիցների ահաբեկումը բացառելու շնորհիվ, ու իշխանության մարմինները պետք է ապահովեն ճնշման այլ եղանակների բացառումը ևս:

Քոչարյանի կալանավորումից հետո ռուսական լրատվամիջոցներում կրկին հակահայկական հիսթերիա է բարձրացել, ընդհուպ որոշ ռուս փորձագետներ սկսել են սպառնալիքներ հնչեցնել: Արդյո՞ք սա ռուսական իշխանության ճնշումն է, թե Հայաստանից են ուղղորդում ռուսական վերլուծական շրջանակներին:

Նախևառաջ ճշտենք, որ ռուսական լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, և դրանցով հանդես եկող «փորձագետները» զուտ քարոզչական խնդիրներ են լուծում: Կարծում եմ, ֆինանսավորումը Հայաստանից է, բայց հետապնդվող նպատակը համապատասխանում է ռուսական քաղաքականության նպատակներին. հակառակ դեպքում այդ թեման արծարծելու թույլտվություն չէր լինի, քանի որ ռուսական քարազչամեքենան պատահական թեմաների չի անդրադառնում:

Սահմանադրական դատարանում ճգնաժամ է առաջացել՝ կապված Վահե Գրիգորյանի հայտարարության հետ: Ըստ Ձեզ, ի՞նչ հանգուցալուծում է սպասվում:

Անհրաժեշտ հանգուցալուծումը նոր դատավորների ընտրությունն է:

Գործադիր և օրենսդիր մարմիններում հեղափոխությունը որոշակիորեն հասել է: Դիմադրում է առայժմ միայն դատական իշխանությունը: Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը հասցնել նաև դատարաններ:

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ սահմանադրությունը փոխվել է՝ հատուկ որոշ ինստիտուտների նկատմամբ սահմանադրությունը փոխած վարչակարգի երկարաժամկետ վերահսկողությունը ու դրա միջոցով՝ նաև պետության զավթումն ամրագրելու նպատակով: Հաշվի առնելով դա՝ մայիսի 18-ի տխրահռչակ որոշումից հետո վեթինգի մասին որոշման ընդունմանը պետք է հաջորդի թե՛ համապատասխան օրենսդրության ընդունումը, թե՛ քաղաքական գնահատականը, թե՛ սահմանադրական բարեփոխումների մեկնարկը՝ ընդ որում, առանց երկար-բարակ քննարկումների, հայեցակարգեր մշակելու և այլ կերպ ջուր ծեծելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում