Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին շտապ վիրահատել են ազդրի կոտրվածքի պատճառով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես նշվում է, ստացած վնասվածքից հետո բժիշկները նախագահին շտապ վիրահատել են՝ կատարել են աջ հոդի հեմիարթրոպլաստիկա:

Վիրահատությունը տևել է գրեթե 2 ժամ՝ նշել է առողջապահության նախարար Կոնստանտին Իոաննան:
«Վիրահատությունն ավարտվել է առանց որևէ բարդությունների»,- ընդգծել է նախագահին բուժող բժիշկը: Նա հավելել է, որ Անաստասիադիսը հավանաբար կկարողանա սովորական ռեժիմի վերադառնալ երեք շաբաթից:











































