Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Վաղուց պիտի գրոհի անցնեինք ինֆորմացիոն պատերազմի դաշտում. հետ ենք մնում Ադրբեջանից

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով։

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

– Պարոն Պետրոսյանց, լարվածության աճը, որ վերջին շաբաթներին նկատվում է արցախա-ադրբեջանական շփման գծում, ինչո՞վ եք բացատրում: Հակամարտող կողմերը միմյանց պատասխանում են համարժեք հարվածներով, և տեսանք, որ երկու կողմից էլ եղան զոհեր: Սա վտանգավոր չէ՞ այն առումով, որ կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ և ավելի խոշոր բախումների վերածվել հակամարտության գոտում:

– Եթե դիտարկենք ձնագնդի էֆեկտի հարցը, ապա փառք Աստծո, մենք տիրապետում ենք տեխնիկական այնպիսի միջոցների, որոնք մեզ տալիս են հստակ ինֆորմացիա, և մենք կարող ենք տեղյակ լինել՝ ինչ է կատարվում, երբ է կատարվում և երբ ինչի պիտի սպասենք: Չեմ կարծում, թե այս պահին լարվածությունն այն աստիճանի է, որ կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել: Բայց պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք. շուրջ 30 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը ցույց է տվել, որ ինքը երբևիցէ հաշվի չի առնում պատերազմ, մարտեր վարելու ճիշտ ուղիները, և նրանց կողմից ամեն ինչ սպասելի է: Ուստի ես չեմ կարող բացառել, որ ինչ-որ բան կարող է լինել: Ընդհակառակը՝ կարող եմ ասել, որ լարվածությունը կարող է շատ բարձր աստիճանի հասնել, բայց մարտական գործողություններ չսկսվեն, և կարող է՝ ընդհանրապես լարվածություն չլինի, և սկսվեն մարտական գործողությունները:

– Մենք պատժիչ գործողություն իրականացրեցինք և հրապարակայնորեն հայտարարեցին, որ պարգևատրվել են այդ օպերացիան իրականացրած զինծառայողները: Ու այս գործողության իմաստը հակառակորդին զսպելն էր, այսինքն՝ խստորեն պատժել, որպեսզի հաջորդ անգամ չփորձեն հայ զինվոր սպանել: Բայց դրանից հետո էլ Արցախի սահմանին մենք կորուստ ունեցանք: Այս մարտավարությունը արդյունավե՞տ է Ձեր կարծիքով: Գուցե ավելի անհամարժեք պատասխաննե՞ր են պետք:

– Գիտեք՝ խնդիրը ինչում է կայանում. 21-րդ դարում պատերազմը միայն մարտի դաշտում չի վարվում: Մարտի դաշտը պատերազմի վերջնական, ամենավերջին փուլն է: Մեր դարաշրջանում պատերազմը վարվում է առաջին հերթին ինֆորմացիոն-հոգեբանական դաշտում, տնտեսական-քաղաքական դաշտում և միայն վերջում հասնում է մարտի դաշտ: Եվ այն, ինչ մենք անում ենք, այդ ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմի մի մասն է: Դրանով մենք ցույց ենք տալիս, որ մենք պատրաստ ենք, մենք կարող ենք հակահարված տալ բոլոր ճակատներով: Եվ հավատացեք՝ դա իրոք շատ լուրջ էֆեկտ է ունենում: Կարծում եմ, որ մենք շատ վաղուց պիտի գրոհի անցնեինք ինֆորմացիոն պատերազմի դաշտում, ինչը, ցավոք, չէինք անում:

– Դուք խոսում եք «հիբրիդայի՞ն պատերազմի» մասին: Այսօր շատ արդիական են դրա մասին խոսակցությունները:

– «Հիբրիդային պատերազմն» իր մեջ ներառում է բոլոր տարրերը, և եթե մարտի դաշտում կրակոց չկա՝ դա չի նշանակում, որ պատերազմ չկա: Պատերազմն անընդհատ գնում է այլ դաշտերում, այլ ուղղություններով: Ամենակարևորը ինֆորմացիոն ուղղությունն է, և այն, ինչ մենք արել ենք և անում ենք ինֆորմացիոն դաշտում, պետք է միանշանակ թույլ տա, որ փորձենք հաղթանակի հասնել բոլոր դաշտերում, այլ ոչ թե միայն մարտի դաշտում: Շատ ծանր բան է այն, երբ մարտի դաշտում հաղթում ես, բայց ինֆորմացիոն դաշտում պարտություն ես կրում:

– Եվ պետք է նշել, որ Ադրբեջանն, ըստ էության, բոլոր ճակատներով և ուղղություններով է պատերազմ վարում Հայաստանի դեմ՝ թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ միջազգային հարթակներում և թե՛ այլ ուղղություններով:

– Այո, միանշանակ համաձայն եմ, պատերազմն անընդհատ շարունակվում է, բայց չգիտես՝ ինչու մենք կենտրոնացել էինք միայն կոնկրետ խրամատի վրա և աչքաթող էինք արել այն ամենը, ինչ կատարվում էր մնացած բոլոր դաշտերում: Եվ կարծում եմ, որ թե՛ նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո տեղեկատվական դաշտում մենք ունեինք և ունենք շատ մեծ անելիքներ, որոնք ուղղակի չենք անում: Եվ մենք պարտավոր ենք դա անել: Մենք հետ ենք մնում Ադրբեջանից:

Ես չեմ ասում, թե Ադրբեջանը հաղթում է մեզ: Չի հաղթում: Բայց ամեն դեպքում մենք հետ ենք մնում:

– Դուք ճիշտ նշեցիք Հայաստանում իշխանափոխության հանգամանքը: Այդ իրադարձություններից հետո Ադրբեջանը սկսեց որոշ լավատեսություն ցույց տալ, արտաքնապես ավելի կառուցողական ձևանալ…

– Կարծում եմ, որ դա նույնպես ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմի մի մասն է, լավ մտածված ինչ-որ գործողություն: Դա իմ անձնական կարծիքն է: Որքանով է ճիշտ կամ սխալ՝ չեմ կարող ասել: Երևի ապագան ցույց կտա: Ամեն դեպքում, նրանց մոտ այդ ամենին ավելի լուրջ ուշադրություն է դարձվում: Այս հարցում շատ կարևոր դեր են խաղում ֆինանսները, և ադրբեջանական կողմը շատ մեծ ֆինանսական միջոցներ է ներդնում այդ ամենի մեջ: Իսկ մեր կողմը չի անում դա: Պարզապես մեզ մոտ կան առանձին անհատներ, որոնք առանց որևէ շահի՝ զբաղվում են այդ աշխատանքով: Բայց դա քիչ է, շատ քիչ է:

Բայց պետք է ռազմավարություն լինի: Ընդհանուր ռազմավարություն, հայեցակարգ չկա՞ այդ խնդիրների վերաբերյալ: Դուք չե՞ք տեսնում դա:

– Ոչ, մեր ինֆորմացիոն դաշտում առայժմ չեմ տեսնում: Խոսքը միայն արտաքին դաշտի մասին չէ: Նույնիսկ ներքին դաշտում ես դա չեմ տեսնում:

– Այս համատեքստում մեկ այլ կարևոր հանգամանք կա: Ադրբեջանական կողմի հետ վերջին շփումներից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առաջարկեց ադրբեջանական կողմին բոլոր հակամարտող կողմերով նստել սեղանի շուրջ և համաձայնության գալ, որ մենք խոսում ենք հիմնախնդրի կարգավորման, ոչ թե չկարգավորման մասին: Մենք ասացինք՝ եկեք երկխոսենք: Փաշինյանն ասաց, թե կուզենար, որ այդ խոսակցությունը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, ժողովուրդների, երիտասարդության միջև սկսվի, որովհետև որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է: Ու թեև Բաքուն պաշտոնապես չարձագանքեց այս հայտարարությանը, բայց այս ֆոնին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շփվեց հայ լրագրողների հետ, հարցազրույց տվեց, և թվում է, թե դրանով փորձում էր ակտիվացնել այդ երկխոսությունը, կապ հաստատել հայ հասարակության հետ: Բայց բովանդակության նա նա ադրբեջանական կողմի հին քարոզչական թեզերն էր առաջ մղում, փորձում էր շանտաժի ենթարկել հայ հանրությանը՝ ըստ էության, ասելով, թե «շրջափակման, մեկուսացման մեջ եք մնալու, վատ եք ապրելու, քանի դեռ Ղարաբաղը չեք հանձնել»: Թեև արտաքնապես թվում էր, թե տեսեք, ինչ լավ է, որ Մամեդյարովն արդեն սկսել է հայ լրագրողների հետ շփվել: Ուրեմն ինչ-որ առաջընթաց կա:

– Այս հանգամանքը ևս նշված համատեքստում պիտի գնահատենք: Մի այլ կարևոր հանգամանք էլ կա. նախորդ տարվա իրադարձություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը, ղեկավարությունը բավական բարձր լեգիտիմություն ունեն միջազգային հանրության տեսակետից, ինչը չունի Ադրբեջանի ղեկավարությունը կամ կառավարությունը: Եվ կարծում եմ, որ այդ բացը կոմպենսացնելու համար ադրբեջանական կողմը ստիպված էր արտաքնապես որոշակի փոփոխություններ մտցնել իր քաղաքականության մեջ, ցույց տալ, թե տեսեք, մենք էլ ենք գնում ընդառաջ, մենք էլ ենք պատրաստ: Բայց դա ընդամենը փորձ է նրանց կողմից, որպեսզի իրենք կարողանան գոնե երևալ Հայաստանի իշխանությունների կողքին, ոչ թե ընդհանրապես գնան, այսպես ասած, ծովի հատակը: Ինձ թվում է՝ խնդիրն ընդամենը դրանում է: Բայց քանի որ Ադրբեջանը երբևիցէ չի փոխի սպառնալիքներով և վերջնագրերով խոսելու իր այդ գործելաոճը, դա գալիս է, առաջինը, ալիևյան իշխանությունից, երկրորդը՝ նրանից, որ Ադրբեջանի երիտասարդության գիտակցության մեջ այն աստիճանի է ներարկված ատելությունը հայ էթնոսի նկատմամբ, նրանց այնպես են ներկայացնում, դասավանդում պատմությունը, այնպիսի քարոզչություն են իրականացնում, որ նրանք մտածում են, թե այդպես էլ կա՝ «հայերն են մորթել ադրբեջանցիներին, հայերն են վտարել ադրբեջանցիներին, Երևանը ադրբեջանցիները կառուցեցին՝ հայերը խլեցին նրանցից»: Իրենք իրոք հավատում են, որ դա այդպես է: Հիմա մեր խնդիրը ինֆորմացիոն դաշտում, «հիբրիդային պատերազմի» այս մասով այն է, որ կարողանանք ամբողջ աշխարհին ապացուցել ու նաև ադրբեջանական հասարակությանը ցույց տալ, որ այդպես չէ, եղբայր: Այստեղ մի օրինակ բերեմ.  ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող բոլոր այն գիտական աշխատությունները, որոնք իրականացվում են Ադրբեջանում, անմիջապես պետության կողմից հովանավորվելով՝ տպագրվում են երեք լեզուներով՝ ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և տեղադրվում ազատ համացանցում: Իսկ մեզ մոտ, կներեք, բայց նորից ընդամենը անհատներն են իրենց հաշվին ու իրենց անձնական նվիրվածությամբ այդ թեմատիկան առաջ տանում, և պետությունն ընդհանրապես դրա մասին չի մտածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում