Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

«Մենք ուժի ցուցադրության կարիք չունենք, մեր ուժը ցուցադրում ենք մարտի դաշտում». լայնամասշտաբ զորավարժություններ Արցախում

Արցախում հրամանատարաշտաբային խոշոր զորավարժություններ են մեկնարկել՝ Պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ։ Ինչպես Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն է տեղեկացնում՝ հունիսի 17-ին սկսված զորավարժություններն անցկացվում են Արցախի զինված ուժերի 2019 թ. պատրաստության պլանի համաձայն։ Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ: Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր մամուլը, մեդիափորձագիտական հանրությունը համակ ուշադրությամբ հետևում էին Ադրբեջանում սովորականից, կարծես, ավելի հաճախ անցկացվող տարաբնույթ զորավարժություններին[1], այդ թվում՝ Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ ձևաչափով, փորձում էին գնահատել դրանք ընդհանուր հայ-ադրբեջանական կամ ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների համատեքստում, հասկանալ՝ ի՞նչ նպատակով են դրանք իրականացվում, ի՞նչ ուղերձներ են պարունակում, ադրբեջանական կողմն ինչ-որ գործողությունների՞ է պատրաստվում, թե՞ դրանք ընդամենը պլանային զորախաղեր և պետք չէ գերագնահատել դրանց նշանակությունը։ Այս խորապատկերին Արցախում մասշտաբային զորավարժությունների անցկացման մասին լուրը, բնականաբար, նաև քաղաքական որոշ երանգներ ստացավ՝ շատերի կողմից ինչ-որ իմաստով ընկալվելով որպես յուրօրինակ պատասխան Ադրբեջանում պարբերաբար կազմակերպվող ռազմական շոուներին և ուժի ցուցադրությանը։ Թե որքանո՞վ են այդ ընկալումները համապատասխանում իրականությանը՝ դա, իհարկե, այլ հարց է։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

– Պարոն Պետրոսյանց, վերջին շաբաթներին լարվածությունը արցախա-ադրբեջանական շփման գծում և ընդհանրապես Արցախի շուրջ նկատելիորեն բարձրացել է։ Արցախում մեկնարկած զորավարժությունները, որոնք, ինչպես հայտարարվել է, պլանային են, կարո՞ղ ենք ինչ-որ առումով նաև պատասխան համարել ադրբեջանական վերջին զորավարժություններին։

– Չեմ կարծում, որ այս զորախաղերը հատուկ պատասխան են Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, որովհետև շատ լավ տեղյակ եմ, որ մեր զինված ուժերում նմանատիպ բոլոր միջոցառումները պլանավորվում և հաստատվում են նախապես։ Մանավանդ՝ նման մասշտաբի զորավարժությունները լինում են միայն պլանային։ Եվ մենք ոչ թե կարիք ունենք ինչ-որ բան ցույց տալու, այլ բնականոն հունով իրականացնում ենք մարտական պատրաստականության բարձրացմանն ուղղված միջոցառումները, և այս զորավարժությունները մարտական պատրաստականության մի մաս են կազմում։ Չեմ կարծում, թե մեր զինված ուժերը նման մոտեցմամբ են առաջնորդվում՝ եթե իրենք անում են ինչ-որ բան, ուրեմն մենք էլ անենք։ Հատկապես վերջին տարիներին դա ավելի շատ հատուկ է ադրբեջանական կողմին. երբ հայկական կողմում ինչ-որ մի բան է արվում և դա լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից, ընդամենը հաշված ժամեր կամ օրեր անց անմիջապես նույնը իրենց մոտ է կրկնվում։

– Իսկ Ադրբեջանում ակտիվորեն անցկացվող զորավարժությունները քաղաքական ինչ-որ ենթատեքստեր կամ նման ուղերձներ պարունակո՞ւմ են, արդյոք դա ուժի՞ ցուցադրություն էր։ Եթե այո, ապա այդ դեպքում գուցե անհրաժե՞շտ էր նման կերպ պատասխանել կամ ցույց տալ, որ պետք չէ մեզ հետ ուժի լեզվով խոսել։

– Ես ստիպված եմ կրկնվել՝ ասելով, որ զորավարժությունները հանդիսանում են մարտական պատրաստականության կարևորագույն փուլերից մեկը, և երբ մարտական պատրաստականության ուսումնական գործընթացը սկսվում է փոքր մասշտաբներից, վերջում դա ամփոփիչ զորավարժություններով է ավարտվում։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե ուժի ցուցադրումն է, այլ այդ զորավարժություններն ունեն կոնկրետ ուսումնական խնդիրներ և նպատակներ, որոնք անցկացվում են այդ խնդիրների լուծմանը հասնելու համար։ Մենք ուժի ցուցադրության կարիք չունենք, մենք մեր ուժը ցուցադրել ու ցուցադրում ենք մարտի դաշտում, և հույս ունեմ, որ բազմիցս կցուցադրենք՝ հասնելով առավել մեծ հաջողությունների, եթե հանկարծ հակառակորդը մտածի, թե ինքը կարող է նորից մարտական գործողություններ սկսել։

– Արցախում անցկացվող զորավարժությունների սցենարի մասին ինչ-որ մանրամասներ հայտնի՞ են։

– Ցանկացած զորավարժություն ունի հստակ սցենար։ Սովորաբար վարժանքները սկսվում են մարտավարական զորավարժություններից, հետո՝ մարտավարական-օպերատիվ, օպերատիվ և օպերատիվ-ռազմավարական, և ելնելով ուսումնական նպատակներից ու զինված ուժերի առջև դրված խնդիրներից՝ սցենարները մշակվում, պլանավորվում են մասնագետների կողմից՝ առավել իրականին մոտեցված տարբերակներով, որպեսզի որևէ հավանական գործողության դեպքում մենք արդեն պատրաստ լինենք այդ զարգացմանը, հասկանանք, թե ի՞նչ ենք անելու։ Բայց կոնկրետ սցենարները բովանդակային առումով լուսաբանման ենթակա չեն։

– Իսկ Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին ի՞նչ կարող եք ասել։

– Գիտեք, աշխարհի ցանկացած բանակում նման զորավարժություններն իրականացվում են կոնկրետ որոշակի խնդիրներ լուծելու համար, և նրանց մոտ նույնպես ամեն ինչ ընթանում է նախապես պլանավորվածի կարգով, պարզապես տարբերությունն այն է, որ Ադրբեջանը իր նմանատիպ զորավարժությունները վերածում է շոուի, այսպես ասած՝ ուժի ցուցադրության՝ թե «տեսեք, ես ինչքան զինվոր ունեմ, ինչքան տեխնիկա ունեմ, ես թուրքական բանակի հետ եմ այդ ամենը անում»։ Բայց դա ընդամենը շոու է, որը ավելի շատ քաղաքական, ռազմաքաղաքական հարցերին է վերաբերում։ Իսկ բուն զինված ուժերի համար կան դրված որոշակի խնդիրներ, և նշված զորավարժությունների ժամանակ այդ խնդիրներն են լուծվում։ Աշխարհի բոլոր բանակներում է այդպես, և Ադրբեջանը չի կարող բացառություն լինել և ասել՝ ես զորավարժությունը այլ բանի համար եմ անում։

Հայաստանի պաշտպանության նախարարը, փոխնախարարը, ոլորտի այլ ներկայացուցիչներ վերջին ամիսներին որոշակի ուղերձներ էին հղում թե՛ ներքին լսարանին և թե՛ արտաքին աշխարհին առ այն, որ մեր պաշտպանական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են լինելու, հայկական զինուժը պահպանությունից անցնում է ակտիվ պաշտպանության, ավելի հարձակողական գործողությունների, անհրաժեշտության դեպքում պատժիչ կամ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվելու հակառակորդին սանձահարելու/զսպելու նպատակով։ Ռազմական այս դոկտրինը վերջին ամիսների իրադարձությունների շրջանակներում ինչ-որ կերպ արտահայտվե՞լ է՝ հաշվի առնելով, օրինակ, մեր զոհված զինվորի՝ Սիփան Մելքոնյանի համար մի քանի օր առաջ իրականացված պատժիչ գործողությունը։

– Թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվում այս պահին՝ դա այն տեղեկատվությունն է, որը երևի փակ է ՊՆ-ի կողմից, բայց եթե նման հայտարարություններ են արվում՝ նշանակում է, որ խորքային փոփոխություններ են տեղի ունենում ՀՀ ԶՈՒ-ի ամբողջ ռազմավարության և մարտավարության մեջ։ Դա հստակ պիտի երևա կոնկրետ մարտական գործողությունների ժամանակ։ Իսկ այս պահին, քանի դեռ տեղի է ունենում մարտական հերթապահություն, և թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերազանցապես մարտական հերթապահությամբ են զբաղված, դա այդքան էլ չի երևա։

– Միայն ակտիվ մարտական գործողությունների՞ ժամանակ, թե՞ նաև մարտական հերթապահության ընթացքում։

Եթե տեղային որոշ խնդիրներ լինեն՝ այդ ժամանակ նույնպես կերևա, սակայն, քանի որ դիրքային վիճակ է, որտեղ ընդամենը տեղի են ունենում դիպուկահարների մարտեր, երբ հակառակ կողմի դիպուկահարները մեզ վրա են կրակում, մենք ի պատասխան պատժում ենք նրանց, այս իրավիճակում դա չի երևա։ Բայց եթե որոշակի դիվերսիոն գործողություններ լինեն, ասենք՝ բացահայտ հարձակումներ մեր դիրքերի ուղղությամբ, այդ ժամանակ արդեն հստակ կերևա։ Եվ, ի միջի այլոց, եթե նման հարց դրված է, ապա անցկացվող այս զորավարժությունների ընթացքում այդ հարցերը պիտի որ սկսեն մշակվել։

– Այսինքն՝ զորավարժություններն ամեն դեպքում պրակտիկ նշանակություն ունեն։

– Այո, միանշանակ դրանք պրակտիկ նշանակություն ունեն։ Տեսական հարցերը մշակվում, ստուգվում, փորձարկվում են բանակի ներսում, այդ ամենը չի երևում։ Ինչ վերաբերում է պրակտիկային՝ հույս ունեմ, որ մենք դա պրակտիկայում չենք էլ գործադրի, որովհետև մենք առանց պատերազմի ի վերջո կհասնենք մեր հաղթանակին։
– Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույցներից մեկի ընթացքում խոսել է «հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների» մասին, որոնք անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կարող են տեղափոխել հակառակորդի տարածք։ Այս ստորաբաժանումների մասին խոսելը և՞ս ռազմական գաղտնիք է։

– Եթե խոսքն այն մասին է, թե կոնկրետ ստորաբաժանումները ովքե՞ր են, ի՞նչ են՝ իհարկե, գաղտնիք է։ Իսկ ընդհանուր մարտավարությունը հետևյալն է՝ մենք պատրաստում ենք հատուկջոկատայիններ, որոնք մարտեր են վարելու հակառակորդի թիկունքում, բայց թե ովքե՞ր, ի՞նչ և ինչպե՞ս՝ դա, միանշանակ, ռազմական գաղտնիք է։

– Իսկ կործանիչ ինքնաթիռներն ի՞նչ դեր կարող են խաղալ։ Նախարարը նաև դրանց դերի մասին է խոսել՝ ասելով, որ ընդամենը երկու օդաչու կործանիչով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա մարտական առաջադրանք կատարել և դա անել հազարավոր զինծառայողների փոխարեն։

– Խոսքն այս դեպքում կոնկրետ Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է, բայց այս հարցում ես մի փոքր համաձայն չեմ, որովհետև այդ ինքնաթիռներն, իհարկե, շատ լավն են, լայն ֆունկցիոնալ գործածություն կարող են ունենալ, բայց դրանք, ըստ իս, դրանք իրենց կարդարացնեն շատ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն։ Իսկ կոնկրետ նման մարտավարությամբ գործելու դեպքում, չեմ կարծում, որ դրանք նման արդյունավետություն կապահովեն։

Հղումներ

 

[1] Տե՛ս՝ «Եթե Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ուժերով վրա տվեցին՝ մեզ շատ ծանր օրեր կսպասվեն. պիտի պատրաստ լինենք «սև օրվան» ,  «Ադրբեջանը հարմար պահ է փնտրում. եթե նոր պատերազմ լինի՝ կազատագրենք մնացած տարածքները. Նորատ Տեր-Գրիգորյանց» , ինչպես նաև՝ «Եթե չլիներ Թուրքիան՝ Հայաստանը կդիմանար ադրբեջանական սպառնալիքին առանց Ռուսաստանի օգնության. Խրամչիխին»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում