Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեր պատասխանը Մամեդյարովին. ո՞վ է իրականում զբաղվում դեմագոգիայով

«Ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում»,- Բրյուսելում հայ և ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանի հարցին ի պատասխան՝ հայտարարել է[1] Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը[2]՝ ավելացնելով, թե «ինքներդ ձեզ խաբում եք և ուզում եք խաբել հայ ժողովրդին»։ Մինչ այդ նա բանավեճի մեջ էր մտել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողի հետ, որի՝ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ տրամաբանական հարցապնդմանն ի պատասխան ասել էր, թե «դուք դեմագոգիայով[3] եք զբաղվում, գնացեք, կարդացեք ձեր Սահմանադրությունը»։

Ադրբեջանի արտգործնախարարի առաջին հարցապնդմանը, իհարկե, տարբեր կերպ կարելի է արձագանքել, այդ թվում՝ տալ հուզական ու գուցե շատ ճշմարտացի պատասխաններ։ Բայց նախ փորձենք այն ռազմավարական վերլուծության ենթարկել ու պարզել դրա քաղաքական ենթատեքստերը, հետո հակընդդեմ կփորձենք ցույց տալ Մամեդյարովի վերոնշյալ հարցադրման մանիպուլյացիոն և կեղծ քարոզչական ենթատեքստերը։

Երկու կարևոր հանգամանք

Այստեղ կա երկու կարևոր հանգամանք։ Առաջին՝ Ադրբեջանի արտգործնախարարը, օգտվելով առիթից, հայ լրագրողների հետ շփման միջոցով փորձում է կապ հաստատել, շփվել հայ հանրության հետ։ Այս փաստն ինքնին դրական է և ողջունելի, բայց վատ է, որ փորձառու ադրբեջանցի դիվանագետն իր այս հնարավորությունն օգտագործում է ոչ թե խաղաղ երկխոսությունն ակտիվացնելու, Ադրբեջանի ղեկավարության, պաշտոնական Բաքվի նկատմամբ հայ հանրության շրջանում վստահություն ձևավորելու, այլ խառնակչություն անելու, հայ հանրությանը ադրբեջանական ծեծված պրոպագանդիստական տեսակետների ճշմարտացիությունը համոզելու նպատակով: Եվ սա երկրորդ կարևոր հանգամանքն է:

Իր այս հարցով, որում, ըստ էության, խտացված է Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր ստրատեգիական (ռազմավարական) մոտեցումը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Մամեդյարովը լուրջ դիսկուրս[4] է բացում Բաքվի և Երևանի, ադրբեջանական և հայ հասարակությունների միջև պատերազմի և խաղաղության իմաստավորման հարցի շուրջ՝ փորձելով ազդել հայության հանրային կարծիքի վրա։

Տրամաբանական հարցադրումներ

Այսպիսով, Ադրբեջանի արտգործնախարարն ասում է, թե հայ ժողովուրդը ոչինչ չի ստացել Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում՝ ի տարբերություն Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի: Մամեդյարովի այս հայտարարությունը լուրջ տարակուսանք ու մի շարք տրամաբանական հարցեր է առաջացնում: Փորձենք դասակարգել դրանք:

  • Իսկ ի՞նչ է նա առաջարկում. կատարել Բաքվի ուլտիմատումնե՞րը, հանձնել Ղարաբաղը հանուն նրա, որ ադրբեջանական նավթամուղները, գազամուղները, երկաթգիծը Հայաստանո՞վ անցնեն:
  • Իսկ հետո ի՞նչ պիտի անենք լավ ապրելու համար. հանձնենք Զանգեզո՞ւրը, Սևա՞նը, Երևա՞նը:

Այստեղ մի շատ կարևոր, առանցքային հանգամանք կա: Իր հնչեցրած հարցով Մամեդյարովն իրականում նենգափոխում է հայ-ադրբեջանական հակամարտության էությունը՝ ասելով, թե հայերը 30 տարի առաջ պատերազմ են սկսել, որից ոչինչ չեն շահել, միայն կորցրել են: Մինչդեռ պատերազմն իրականում հայերն ու Հայաստանը չեն սկսել, այլ հենց Ադրբեջանը, իսկ հայ ժողովուրդը, որին Մամեդյարովը փորձում է ինչ-որ բան համոզել, դիմագրավել է այդ պատերազմին: Հետևաբար՝

  • Ի՞նչ այլընտրանք ուներ հայ ժողովուրդը 30 տարի առաջ, երբ Մամեդյարովի «խաղաղասեր» հայրենակիցները կոտորում էին Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի հայերին, իրենց տներից տեղահան անում գետաշենցիներին, շահումյանցիներին, Շուշիից, Խոջալուից ռմբակոծում էին Ստեփանակերտն ու Արցախի մյուս հայաբնակ գյուղերն ու քաղաքները:

Անցնենք առաջ: Հայ լրագրողը Մամեդյարովին հակադարձել էր պատասխան հարցով՝ իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը 30 տարվա պատերազմից, ինչին ի պատասխան Մամեդյարովն ասել էր, թե իրենք երկաթուղի են բացել՝ շրջանցելով Հայաստանը, նավթամուղ ու գազամուղ են կառուցել: Ընդգծում ենք՝ Ադրբեջանի արտգործնախարարը Աննա Իսրայելյանի հարցին ի պատասխան բառացիորեն ասել էր[5]՝ «Հայաստանը շրջանցող երկաթուղի բացվե՞ց։ Գազատար կառուցվե՞ց։ Մի՞թե քիչ է»։

  • Այսինքն դա պատերազմի արդյո՞ւնք էր: Ադրբեջանը երկաթգիծ է բացել, խողովակաշարեր է անցկացրել, էլի ինչ-որ բաներ է սարքել շնորհիվ պատերազմի՞: Եթե պատերազմ չլիներ՝ այդ ամենը չէ՞ր կառուցվի:
  • Իսկ Հայաստանում այս 30 տարվա ընթացքում ճանապարհներ, կամուրջներ, շինություններ չե՞ն կառուցվել, խողովակաշարեր, այդ թվում՝ գազամուղներ չե՞ն անցկացվել:

Ի՞նչ ոչ նյութական արժեքներ է ստեղծել Ադրբեջանը

Խողովակաշարերից, երկաթգծերից, նավթադոլարներով կառուցված որակյալ ճանապարհներից,- այո՛, այս կատեգորիայում Ադրբեջանն իսկապես առաջատար է մեր տարածաշրջանում,- Բաքվի աղքատ թաղամասերի թշվառ տեսքին ի հակադրություն կառուցված բարձրահարկ փենթհաուսներից, տարբեր երկրներից միլիարդավոր դոլարների զենք, սպառազինություն, այդ թվում՝ մասսայական ոչնչացման զինտեխնիկա գնելուց բացի՝ ուրիշ ի՞նչ՝ ոչ նյութական արժեք է ստեղծել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ սպառնալիքների, վերջնագրերի լեզվով հաղորդակցվող, ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող հարևան երկիրը: Ի՞նչ է ստեղծել Հայաստանի հետ պատերազմից շահող Ադրբեջանը:

  • Մշակույթ

Գրականություն: Ո՞վ է գրականության ոլորտում ադրբեջանցիների պարծանքը. այո՛, իրանցի հռչակավոր պոետ Նիզամին (Նիզամի Գյանջևի, մոտ 1141 – մոտ 1209 թթ.), որին ադրբեջանցիներն ամեն կերպ, իրենց սովորության համաձայն, փորձում են սեփականացնել՝ ինչպեսև տեղաբնիկ ժողովուրդների և հարևան երկրների պատմությունն ու մշակույթը։ Ամբողջ աշխարհը Նիզամիին համարում է պարսկական պոեզիայի դասականներից մեկը, բայց Ադրբեջանի համար նա «ադրբեջանցի» գրող է։

Երգարվեստ: Ո՞րն է ադրբեջանական երգարվեստը. պարսկական, արաբա-թուրքական մուղա՞մը, մեզնից գողացված հայկական ժողովրդական երգե՞րը։

Պատմություն: Գուցե Ադրբեջանը պատմությո՞ւն ունի: Միայն թե պիտի հստակեցնենք, թե կոնկրետ ո՞ր երկրի կամ ժողովրդի պատմության մասին ենք խոսում՝ Աղվանքի՞, Հայաստանի՞, Իրանի՞, թե՞ Ռուսաստանի:

Լեզու: Գոնե լեզու Ադրբեջանն ունի: Այո՛, ունի, և դա թուրքերենն է:

  • Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ

Ազատություններ: Բաքուն Ադրբեջանի տարածքում ապրող թալիշներին, լեզգիներին, թաթերին ու այլ տեղաբնիկ ժողովուրդներին ստալինյան լավագույն ավանդույթներով բռնաճնշելո՞վ, թե՞ Յունուսներին, Ռաուֆ Միրկադիրովին, Խադիջա Իսմայլովային, Գիլալ Մամեդովին, Ֆախրադդին Աբոսզոդային, Ալեքսանդր Լապշինին ու նրանց պես շատ ու շատ ազատամիտների ու այլախոհների բռնադատելով, քաղաքական հետապնդումների ենթարկելով է ապահովում իր տարածքում ապրող կամ էլ իր դաշնակիցների ձեռքն ընկած մարդկանց քաղաքացիական ազատություններն ու պաշտպանում նրանց իրավունքները։

Մարդասիրություն: Գուցե Ադրբեջանը մարդասիրությա՞մբ է աչքի ընկնում: Բայց որքանո՞վ է մարդասիրական կացնով քնած մարդուն սպանողին կամ Թալիշում հայ բնակիչներին խոշտանգողներին, հայ ռազմագերիներին գլխատողներին բարձրագույն մակարդակով պարգևատրելը, հերոսացնելը։

Ժողովրդավարություն: Գուցե, այնուամենայնիվ, Ադրբեջանը, գազախողովակաշարեր կառուցելուց բացի, նաև ժողովրդավարությո՞ւն է կառուցել: Բայց կարելի՞ է արդյոք ժողովրդավարական համարել պետական մակարդակով ատելության, հայատյացության, թշնամանքի քաղաքականություն իրականացնող[6], մարդու իրավունքների ոլորտում նման խայտառակ վիճակ ունեցող, դոլարով միլիարդատերերի կլանային իշխանություն, հորից որդուն փոխանցվող՝ դինաստիական իշխանություն ունեցող, միջնադարյան սուլթանությունների ավանդույթներով կառավարվող երկիրը։ Թերևս փոքր-ինչ դժվար է…

Քի՞չ է, պարոն Մամեդյարով

Սպասեցեք։ Բայց չէ՞ որ ադրբեջանական «մուլտիկուլտուրալ և հանդուրժող» հանրապետությունը, այնուամենայնիվ, «Հայաստանի հետ պատերազմի շնորհիվ», 30 տարվա ընթացքում կառուցել է Հայաստանը շրջանցող երկաթուղի, նավթամուղներ, գազախողովակաշարեր։ Մի՞թե քիչ է։ Քի՛չ է, պարոն Մամեդյարով, իհարկե քի՛չ է…

  • Այն պետությունը, ազգը, որի հետ այսօր շանտաժի ու վերջնագրերի լեզվով եք խոսում,- մի կողմ դնենք հայոց հազարամյա պատմության ու մշակույթի մասին ծեծված տեքստերը,- այս 30 տարիների ընթացքում շատ երկար, բարդ ու միևնույն ժամանակ հերոսական ճանապարհ է անցել՝ հռչակելով անկախ պետականություն, ազատագրելով իր հայրենիքի կարևոր մասը Բաքվի դաժան բռնապետությունից, հաղթելով պատերազմում, կռվելով ու պաշտպանելով իր արցախցի հայրենակիցների ազատությունը, ազատ ապրելու բնական և սրբազան իրավունքը։ Քի՞չ է, պարոն Մամեդյարով։

 

  • Այսօր արդեն Հայաստանը մի երկիր է, որի համար ժողովրդավարությունը պարզապես գեղեցիկ բառ չէ, այլ գիտակցված արժեք, որի համար տարիներ շարունակ փողոցներում ու հրապարակներում կռվել ու պայքարել են Հայաստանի հազարավոր հպարտ ու գիտակից քաղաքացիներ, նրանցից ոմանք նույնիսկ իրենց կյանքն են զոհել ու դա արել են հանուն վաղվա հաղթանակի, վաղվա հեղափոխության։ Ու դա գնահատվեց ամբողջ աշխարհում։ Հայկական հեղափոխությունը օրինակ դարձավ նույնիսկ զարգացած Արևմուտքի համար։ Արձանագրվեց, որ ամբողջ աշխարհում ժողովրդավարության հետընթացի, ծայրահեղական գաղափարախոսությունների վերելքի ֆոնին Հայաստանը դարձավ այն քիչ պետություններից մեկը, որը ժողովրդավարական լուրջ առաջընթաց գրանցեց։

 

  • Հայաստանի և առհասարակ առաջադեմ, ժողովրդավար ազգերի ուժը սեփական անցյալի հետ հաշվի նստելու կարողությունն ու վճռականությունն է՝ մի բան, ինչը, ցավոք, առայժմ ունակ չեն անել Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանները։ Այսօր Հայաստանում մեղադրյալի կարգավիճակ են ստացել պետության նախկին բարձրագույն ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ՝ իրենց լիազորությունները չարաշահելու, երկրի սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով[7]։ Այս մարդիկ, իհարկե, ունեն անմեղության կանխավարկած, ու թե ինչո՞վ կավարտվի երկրում արդարադատության և իրավական պետության հաստատման առումով, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեցող աննախադեպ այս գործը՝ ցույց կտա դատավարության և զուգահեռ քաղաքական զարգացումների հետագա ընթացքը։ Բայց այն, որ Նոր Հայաստանում այլևս մերժված են կառավարման՝ Հայաստանի նախկին իշխանություններին և Ադրբեջանում ներկայումս իշխող վարչակարգին հոգեհարազատ մեթոդները, ակնհայտ փաստ է։ Հանրության լայն աջակցությունը վայելող կառավարությունը շատ կարևոր քայլեր է անում դեպի ներքին արդարության, արդարադատության հաստատում, իրավական պետության հաստատում։ Սա նավթամուղ չէ, գազամուղ չէ, նավթադոլար ու երկաթգիծ չէ։ Սա ոչ նյութական ու ոչ պակաս կարևոր արժեք է։ Քի՞չ է, պարոն Մամեդյարով։

 

Հայաստանի ռազմական ուժն ու պաշտպանունակությունը

Հայաստանը, այո, այսօր հարուստ պետություն չէ, չունի ածխաջրածնային ռեսուրսներ, չունի շատ վստահելի դաշնակիցներ, բայց ունի հզոր, կայացած ու զարգացող բանակ, որի մարտիկներն իրենց խիզախությունը, պրոֆեսիոնալ պատրաստվածությունն ու մարտունակությունը ապացուցել են ռազմի դաշտում բազմիցս՝ թե՛ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, թե՛ 2016 թ. ապրիլին և թե՛ իրենց ամենօրյա ծառայությամբ ու մարտական հերթապահությամբ։ Քի՞չ է, պարոն Մամեդյարով։

Պարզունակ պրոպագանդա

Ադրբեջանի արտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող մարտական, բայց, այնուամենայնիվ, շատ պարզունակ, կացնային պրոպագանդայի մի մասը, Ադրբեջանի և իր դաշնակից Թուրքիայի կողմից երկար տարիներ իրականացվող ճնշման, շանտաժի քաղաքականության հերթական դրսևորումը՝ հետևյալ ոգով՝ «հանձնվեք կամ էլ կմեռնեք», «сопротивление бесполезно» և այլն։

Հակընդդեմ հարց Մամեդյարովին

Ամփոփելով վերոհիշյալը՝ կարելի է ևս մի հակընդդեմ հարց տալ Ադրբեջանի արտգործնախարարին՝

  • Իսկ ի՞նչ է ստացել ադրբեջանցի ժողովուրդը Հայաստանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում։ Մե՞նք ենք ինքներս մեզ խաբում, թե՞ ալիևյան ռեժիմն ու դրան մաս կազմող ադրբեջանական տարբեր կլանները, գեներալիտետն է խաբում իր ժողովրդին՝ ստեղծելով բռնատիրության պահպանման համար այդքան կարևոր «թշնամու» կերպարը՝ ի դեմս հայերի ու Հայաստանի, վախ ներշնչելով շարքային ադրբեջանցիների շրջանում ու շարունակելով հարստանալ ու հարստահարել իր ժողովրդին։ Պատերազմն ադրբեջանցի ժողովրդին պետք չէ, պարոն Մամեդյարով։ Այն պետք է ձեզ, ձեր ղեկավարին, որպեսզի դրա վրա կառուցեք Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը, ավելի ճիշտ՝ էժանագին քարոզչությունը՝ ներքին բոլոր խնդիրներն ու դժբախտությունները վերագրելով «հայ օքյուփանթներին»։

Բաքվի իրական դեմքը

Կա ժողովրդական մի հայտնի ասույթ՝ «թուրքը մնում է թուրք»։ Սա փորձված մի ճշմարտություն է, որն, իհարկե, ազգայնական բնույթ ունի։ Այն պետք չէ չարաշահել, բացարձակացնել, պետք է զգուշությամբ օգտագործել, ինչպեսև այն՝ կրկին բազմիցս փորձված ու ապացուցված տեսակետը, որ մեր երկու ոխերիմ հարևանները երբեք չեն փոխել իրենց քաղաքականությունը մեր հանդեպ և չեն փոխելու։ Բայց պաշտոնական Բաքվի պահվածքը վերջին մեկ տարվա ընթացքում, նրա կեղծ կառուցողականությունը[8], թվացյալ լավատեսությունը, հատկապես Մամեդյարովի հայտարարությունները Ադրբեջանի դիրքորոշման և «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք» տալու մասին[9]՝ ներառյալ այս վերջին հարցազրույցը, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմն իսկապես չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը, և որ ավելի կարևոր է՝ չի փոխելու իր ընդհանուր ռազմավարությունը[10], որի էությունը պարզ է՝ տնտեսական շրջափակման, ռազմական քաղաքական ճնշումների, մեկուսացման քաղաքականության միջոցով հյուծել, մաշել Հայաստանի ուժերը երկարաժամկետ հեռանկարում, դա անել այնպիսի ծրագրերի գործադրմամբ, որոնց մասին նշեց Մամեդյարովը։ Այս մարտավարության մեջ են մտնում նաև սպառազինությունների մրցավազք հրահրելը, լարվածությունն ու ռազմական սադրանքները սահմանային գոտում, ագրեսիվ քաղաքականությունը Երևանի հանդեպ դիվանագիտական ճակատում և Հայաստանը միջազգային ասպարեզում մեկուսացնելու փորձերը։

Իրական դեմագոգը

Պատկերը, որ հիմա տեսնում ենք, հետևյալն է. օգտվելով հայկական հեղափոխությունից հետո Երևանի և Բաքվի միջև ձևավորված քիչ թե շատ կառուցողական երկխոսությունից, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջնորդների հորդորներից, հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հասարակությունների, երիտասարդության միջև «խոսակցություն», երկխոսություն սկսելու Փաշինյանի անկեղծ ձգտումից և կոչերից[11]՝ Մամեդյարովը, թվում է, հայ լրագրողների հետ զրույցի, անմիջական շփման միջոցով փորձում է շփում, երկխոսություն ձևավորել պաշտոնական Բաքվի և հայ հասարակության միջև, բայց իրականում այդ շփումը ոչ թե օգտագործում է Ադրբեջանի հանդեպ հայ հանրության շրջանում ավելի դրական վերաբերմունք ձևավորելու, ատելության և թշնամանքի դեմ խոսելու, այլ Բաքվի կեղծ «խաղաղասիրական», պրոպագանդիստական տեսակետներն առաջ տանելու, հայ ժողովրդին սպառնալու, շանտաժի ենթարկելու, մանր խառնակչություն անելու համար։ Փորձում է համոզել իր ասած՝ հայ ժողովրդին, որ մեղավորը ոչ թե Հայաստանի Հանրապետության ու Արցախի դեմ թշնամանքի քաղաքականություն վարող Բաքուն է, այլ  հայ լրագրողներն են, որոնք «խաբում են» իրենց ժողովրդին՝ համոզելով, որ Ղարաբաղում ոչ թե «ահաբեկիչներ» ու «սեպարատիստներ» են ապրում, այլ սովորական հայ մարդիկ։ Նրանք «խաբում են» իրենց իսկ ժողովրդին, որ Լեռնային Ղարաբաղը կամ դրա տարածքի մի մասը հանձնելը, սին խոստումների հետ փոխանակելը կործանարար կլինի թե՛ Լեռնային Ղարաբաղի և թե՛ ընդհանրապես Հայաստանի հայության համար, ու Ղարաբաղի հայության հետ, չգիտես՝ ինչու, չեն վարվի այնպես, ինչպես վարվեցին Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի, Գետաշենի, Շահումյանի, Թալիշի հայության հետ։ Իհա՛րկե, ամեն ինչում լրագրողներն են մեղավոր։ Ի դեպ, Հայաստանի նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները ևս սիրում էին ամեն ինչում, այդ թվում՝ երկրում տիրող «գաղթ մթնոլորտի» համար մեղադրել լրատվամիջոցներին և լրագրողներին, հատկապես՝ ազատ մամուլին։

Երևի մենք՝ «սրիկա լրագրողնե՞րս» ենք «խաբում» մեր ժողովրդին, թե «իբր» Ադրբեջանը չի ընդունում փոխզիջումների վրա հիմնված որևէ առաջարկ, թե իբր այլ տարբերակ չի պատկերացնում, քան Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխանության և տիրապետության տակ վերցնելն ու «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքին բարձր մակարդակի ինքնավարություն» տրամադրելը։ Այս ամենը հայ լրագրողների երևակայությո՞ւնն է, պարոն Մամեդյարով, ոչ թե Ադրբեջանի նախագահի[12], Ադրբեջանի արտգործնախարարության[13] արտահայտած պաշտոնական դիրքորոշումը։

Մենք՝ լրագրողնե՞րս ենք ժամանակին համոզել Արցախի հայ բնակչությանը կամ ինչպես պարոն Մամեդյարովն է սիրում ասել՝ «Ղարաբաղի հայկական համայնքին» ինքնորոշվել և դուրս գալ Ադրբեջանի կազմից, վերականգնել պատմական արդարությունը, չեղարկել Լեռնային Ղարաբաղը խորհրդային Ադրբեջանին միացնելու՝ 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի Բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի ընդունած հայտնի անօրինական որոշումը։ Համոզել ենք վերցնել ու «օկուպացնել» իրենց իսկ տները։

Եվ վերջապես, ըստ Էլմար Մամեդյարովի տրամաբանության՝ մենք՝ հայ լրագրողներս ենք համոզել արցախահայությանն ու ամբողջ հայ ժողովրդին՝ դիմագրավել պարտադրված պատերազմին, ադրբեջանական ագրեսիային, մենք և ոչ թե նրանց գենետիկ պատմական հիշողությունը, արդարությունը վերականգնելու և ազատ ապրելու նրանց բնական պահանջն ու ձգտումը, ինքնապաշտպանության և ինքնապահպանման բնազդը։ Մենք ենք «խաբում» մեր սահմանապահներին՝ համոզելով սահմանին լինել զգոն, որպեսզի հակառակորդի «խաղաղասեր» դիվերսանտները չփորձեն իրենց հետ վարվել այնպես, ինչպես ադրբեջանական հատուկջոկատայինները վարվեցին հայ սահմանապահների և խաղաղ բնակչության հետ 2016 թ. ապրիլին[14]։

Այսքանից հետո ո՞վ է դեմագոգիայով զբաղվում, պարոն Մամեդյարով…

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Էլմար Մամեդյարովը կշտամբում է հայ լրագրողներին ու խոսում խաղաղության նախապատրաստության մասին», տեսանյութը՝ այս հղումով; մայիսի 14, 2019։

[2] Էլմար Մահերամօղլու Մամեդյարով (ադրբ.` Elmar Məhərrəm oğlu Məmmədyarov). ծնվել է 1960 թ. հուլիսի 2-ին Նախիջևանի Յայջի գյուղում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից։

[3] «Դեմագոգիա»՝ հունարենից թարգմանաբար՝ «ամբոխավարություն»։ «Դեմագոգ» է համարվում նա, ով փորձում է հռետորական և վիճաբանական տարբեր հնարքներով, կեղծ տեսական դատողությունների օգնությամբ մոլորության մեջ գցել լսարարին և մարդկանց, ժողովրդին թեքել իր կողմը։

[4] Լատիներեն discursus (դատողություն, փաստարկ) բառից։ Քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է զրույց, խոսակցություն, քննարկում իմաստով։

[5] Տե՛ս՝ «Мамедъяров: Азербайджан «принципиально против» участия Карабаха в переговорах»։

[6] Տե՛ս՝ «Ալիևը պետք է պատասխանատվություն կրի ապրիլյան հանցագործությունների համար. Դավիթ Բաբայան»։

[7] Տե՛ս՝ «Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի և Ա. Գևորգյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ»։

[8] Տե՛ս՝ «Ալիևի պայմանը Պուտինին կամ «Լավրովի պլանը»՝ հին ու նոր մարտահրավեր «նոր Հայաստանի» համար»; Լավատեսության հիմքեր իրականում չկան։

[9] Տե՛ս՝ «Մամեդյարովը թող պատասխանի մորթված թալիշցիների համար. Ադրբեջանն ուզում է Արցախը առանց հայերի»։

[10] Տե՛ս՝ «Փաշինյանի հակախաղը Բաքվի ռազմատենչ քաղաքականությանը և խաղաղության դիսկուրսը Ադրբեջանում»; Բաքվի ահաբեկչական մեթոդները։

[11] Տե՛ս՝ «Ինչպե՞ս կարող է ԼՂ հարցը կարգավորվել առանց ԼՂ-ի» Փաշինյանի կարևոր ուղերձներն ու պատասխանը թուրք պատվիրակին։

[12] Տե՛ս՝  «Ալիև Ադրբեջանը դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը»։

[13] Տե՛ս՝  «Баку: Азербайджан приветствует заявление сопредседателей Минской группы ОБСЕ»։

[14] Տե՛ս՝ «Ապրիլյան չքաղված դասեր. դատական գործընթացը Ադրբեջանի դեմ կփոխի՞ միջազգային վերաբերմունքը ԼՂ խնդրին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում