Լոնդոնի «Արսենալ»-ը երեք նոր պայմանագրեր է կնքել թիմի կիսապաշտպաններ Արոն Ռեմզիի, Սանտի Կասորլայի և 17-ամյա Գեդիոն Զելալեմի հետ: Վերջինս կնքել է իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանգիրը:
Թե որքան են կնքված պայմանագրերի ժամկետները, չի հաղորդվում.
«Մենք շատ ուրախ ենք, որ Կասորլան, Ռեմզին և Զելալեմը իրենց ապագան կապեցին «Արսենալ»-ի հետ: Ռեմզին և Կասորլան թիմի առանցքային խաղացողներից են, և նրանց երկուսի հետ պայմանգրերի երկարաձգումը հիանալի նորություն է:
Գեդիոնը շատ երիտասարդ է, բայց նա արդեն ապացուցել է, որ ֆանտաստիկ ներուժ ունի: Անհամբերությամբ սպասում ենք նրա առաջխաղացմանը»,- Վենգերի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:







































