ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի կենտրոնում վթարի ենթարկված ուղղաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել, փոխանցում է տեղական KOMO-TV-ն:
Ուղղաթիռը, որի վրա նկարահանող խումբ է եղել, ընկել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրի՝ Space Needle երկնաքերի մոտ, որի բարձրությունը 184 մետր է: Ընկնելիս ուղղաթիռը դիպչել է երկու մեքենաների և բռնկվել: Մեկ մարդ ծանր վիրավորվել է:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և ոստիկանները, փոխանցում է RIA Novosti-ն:








































