Իրանը ծրագրավորում է 2016 թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները թվային տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացնել, երեքշաբթի օրը մամլո ասուլիսում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, հաղորդում է Իրանի Fars News տեղեկատվական գործակալությունը:
Նրա խոսքերով՝ թվային տեխնոլոգիաները ընտրությունների ժամանակ կօգնեն բարձրացնել դրանց թափանցիկությունը և ձայները հաշվելու արագությունը, փոխանցում է trend.az-ը:







































