«Թալիբան» շարժումը Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆից պահանջել է ազատ արձակել իր 300 կողմնակիցներին, որոնք չեն մասնակցել մարտական գործողություններին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, պակիստանցի թալիբները կարծում են, որ տվյալ միջոցառումը կօգնի առաջընթացի հասնել Իսլամաբադի հետ խաղաղ բանակցություններում:
Շարժման ներկայացուցչի խոսքով՝ ցուցակը, որում ներառված են կանայք և երեխաներ, փոխանցվել է Պակիստանի ՆԳՆ-ին:
«Ներքին գործերի նախարար Չոուդրի Նիսար Ալի Խանը խոստացել է ուսումնասիրել այն և որոշում կայացնել»,-հայտարարել է նա:











































