Ամերիկյան Միչիգան նահանգի Գրանդ Ռափիդս քաղաքում 7 հոգու գնդակահարած և պատանդ պահող տղամարդը, ի վերջո, ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Պատանդ կինն այս միջադեպի արդյունքում չի տուժել:
Տեղեկացնենք, որ այսօր ավելի վաղ 34-ամյա աֆրոամերիկացի մի տղամարդ քաղաքի տներից մեկում գնդակահարել էր 3 մարդու, ապա՝ ևս 4 մարդու: Զոհվածների մեջ կա մեկ երեխա: Հանցագործը փորձել էր լքել դեպքի վայրը մեքենայով, սակայն ոստիկանությունը սկսել է հետապնդել նրան, ինչի արդյունքում կրակ է բացվել և վիրավորվել է մեկ անցորդ:
Դրանից հետո կասկածյալը լքել էր իր մեքենան և հարակից շենքերից մեկում պատանդ վերցրել: Հայտնի է, որ 7 հոգու գնդակահարած մարդը նախկինում մի քանի անգամ դատված է եղել գողության, մեքենայի առևանգման և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար:









































