Ֆրանսիան սատարում է Կիպրոսին, որը ձգտում է ստիպել Անկարային դադարեցնել իր ափերի մոտ գազի անօրինական հորատումը: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Քամբոնը: Նա նշել է, որ Ֆրանսիան և Եվրոպական Միությունը դատապարտում են Թուրքիայի գործողությունները, հաղորդում է AP-ը:
Քամբոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կպաշտպանի Կիպրոսում Total ընկերության կողմից գազի արտոնագրված փնտրտուքը:
Թուրքական նավը հորատման աշխատանքներ է կատարում Կիպրոսի արևմուտքում գտնվող բացառիկ տնտեսական գոտում: Երկրորդ թուրքական նավը մտադիր է հորատում անցկացնել Կիպրոսի արևելյան ափերին:
Կիպրոսը մեղադրում է Թուրքիային միջազգային իրավունքը և իր ինքնիշխանությունը խախտելու մեջ: