Apple ամերիկյան կորպորացիան այսօր վաճառքի է դուրս բերել 8 գբ ներքին հիշողության ծավալով iPhone 5c սմարթֆոնը: Ավելի վաղ այն վաճառվել է միայն 16 և 32 գբ հիշողությամբ տարբերակներով:
Նշվում է, որ Եվրոպայի երկրներում 8գբ հիշողությամբ հեռախոսն ընդամենը 50 եվրոյով է զիջում 32 գբ տարբերակի արժեքին: Գերմանիայում սարքի արժեքը կազմում է 549 եվրո, իսկ Ֆրանսիայում՝ 559 եվրո:
Հիշողության ծավալը նոր սարքի միակ տարբերությունն է: Այն ունի 640×1136 խտությամբ 4 դյույմանոց էկրան, Apple A6 երկմիջուկանի պրոցեսոր, 1 գբ օպերատիվ հիշողություն և երկու տեսախցիկ՝ 1.2 և 8 մեգապիքսելանոց: Այն աշխատում է LTE ցանցերում և հասանելի է 5 գունային լուծումներով՝ սպիտակ, վարդագույն, կանաչ, դեղին և կապույտ:
iPhone 5c-ն ներկայացվել էր 2013-ի սեպտեմբերի 10-ին:
Նոր մոդելի թողարկմանը զուգահեռ՝ ընկերությունը դադարեցրել է iPad 2 պլանշետի վաճառքը:









































