Ֆրանսիայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Greenpeace-ի 17 ակտիվիստ բնապահպանների, որոնք ներխուժել էին «Ֆասսենհայմ» ԱԷԿ-ի տարածք՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
ԱԷԿ-ի տարածք են ներխուժել Greenpeace-ի ավելի քան 40 ակտիվիստ, որպեսզի ակցիա անցկացնեն՝ հաջակցություն հնացած կայանը փակելու:
15 ակտիվիստներ բարձրացել են ռեակտորի գմբեթին, այնտեղ տեղակայել են բաններ՝ պահանջելով փակել ԱԷԿ-ը և «վերջ տալ սպառնալիքին, որ հնացող կայանները ներկայացնում են Եվրոպայի համար»:









































