Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել է, որ Մոսկվայի և Լոնդոնի միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը:
«Մեր երկկողմ հարաբերությունների նորմալացումն անհնար է, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր անպատասխանատու և ապակայունացնող գործողությունները»,- հայտարարել է Մեյի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, Մեյը և Պուտինը քննարկել են «միջազգային մտահոգություն» առաջացնող հարցեր:
«Նա (Մեյը) հստակեցրել է, որ Միացյալ Թագավորությունն անհերքելի ապացույցներ ունի, որ Սոլսբերիի միջադեպի հետևում կանգնած է Ռուսաստանը»,- ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ կանվանի Լոնդոնի տարբերակը ԳՀՎ նախկին գեներալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Սոլսբերիում 2018 թ.-ի մարտի 4-ին նյարդապարալիտիկ նյութերով թունավորման դեպքի վերաբերյալ: