Ամերիկյան խոշորագույն Wal-Mart Stores առևտրի ցանցը մարտի 26-ից գործարկում է օգտագործված խաղերն այլ ապրանքներով ու սարքերով փոխանակելու ծրագիր: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ ծրագիրը հաճախորդներին հնարավորություն կտա օգտագործված վիդեոխաղերը փոխարինել նվեր քարտերի հետ, որոնց արժեքը կտատանվի՝ կախված խաղերից:
Նվեր քարտերը կարող են կիրառվել Wal-Mart- ի ինչպես սովորական, այնպես էլ վիրտուալ խանութներում: Հավելյալ գումարը հաճախորդները կարող են օգտագործել նոր վիդեոխաղերի ձեռքբերման վրա: Այդ քայլը թույլ կտա ընկերությանը նոր հաճախորդների գրավել:
Վիդեոխաղերի փոխանակման Trade-in ծրագրերը կիրառում են նաև Best Buy Co, Target Corp և GameStop Corp. ընկերությունները:








































