Մոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհդր նիստից հետո խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը հայտարարել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պաշտոնանկ է արվել:
«Կարպինը հեռացվել է կողմերի համաձայնության արդյունքում: Մրցաշրջանը վերսկսել է, և մենք, իհարկե, դժգոհ ենք: Առաջնության չեմպիոն դառնալու առաջադրանքն ուժի մեջ է:
Կարպինին շնորհակալություն ենք հայտնել կատարած աշխատանքի համար: Նոր մարզչի գլխավոր թեկնածուն Չերչեսովն է»:






































