Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Քաղաքապետի առաջարկը անլուրջ է. Որքանով է իրատեսական 60 կմ/ժ արագությունը դարձնել 50 կմ/ժ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկել է հանրային քննարկման դնել մայրաքաղաքում ավտոմեքենաների շարժման արագության առավելագույն շեմը նվազեցնելու հարցը՝ 60 կմ/ժ արագությունը դարձնելով 50 կմ/ժ։ «Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է նվազեցնել ավտոմեքենաների շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, այո, 60 կմ/ժ-ը պետք է իջնի: Շատ եվրոպական քաղաքներում առավելագույնը 50կմ/ժ է նորման, ոչ թե 60:

Մենք ունենք հատվածներ, որտեղ ավտոմեքենա վարել թույլատրվում է 70 կմ/ժ արագությամբ, այն դեպքում, երբ հետիոտնային շատ երկար անցում կա:

Առանց լուսաֆորի կա այդ զեբրան, և կա 70 կմ/ժ արագությունը: Այստեղ որևէ տրամաբանություն չկա»,- նախօրեին կայացած ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասել է Հայկ Մարությանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանի դիտարկմանը, որ, ըստ ոստիկանությունից ստացված տեղեկատվության, ավտովթարներից զոհերի թիվը չի նվազում ու, ընդհակառակը, ավելանում է:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է, որ խնդիրը գլոբալ լուծում է պահանջում, որը պետք է նախաձեռնի քաղաքապետարանը, բայց իրագործի ոստիկանության և այլ գերատեսչությունների մասնակցությամբ: «Այսօր Երևան քաղաքը, ցավոք սրտի, բավականին վտանգավոր է, և ոչ միայն հետիոտնի, այլ նաև վարորդի համար»,- փաստել է Մարությանը՝ հանձնարարելով Երևանի բոլոր անցումների վրա ապահովել հատուկ լուսավորություն՝ սկսելով ամենամութ և վտանգավոր անցումներից:

Քաղաքապետի այս հայտարարությունից հետո երկու օր է՝ բուռն քննարկումներ են գնում, և հիմնականում հնչում են բացասական մեկնաբանություններ, որ թույլատրելի արագությունը 10-ով նվազեցնելը ոչ մի պարագայում խնդրի լուծում չէ։

«Դա չի աշխատելու, ու մարդիկ ոչ թե 60կմ/ժ-ով են երթևեկելու, այլ երթևեկելու են ավելի արագ, իսկ եթե նվազեցում լինի ու չաշխատի, ապա իմաստ չկա անելու: Մյուս տարբերակն արագաչափերն ավելացնելն է, ու այդ դեպքում ոչ միայն հիմնավոր հասարակական դժգոհության ալիք կբարձրանա, այլև ականատես կլինենք հսկայական խցանումների, ինչը ունքը հանելու տեղը աչքն էլ հանել է նշանակում: Իմ խորին համոզմամբ՝ այս պահին ավելի արդիական է լուծել երկրորդային փողոցների վատ վիճակի հարցը և փողոցային գծանշումները պատշաճ տեսքի բերելը՝ դրանք խայտառակ վիճակում են: Օրինակ՝ Արշակունյաց պողոտայում երկու օր առաջ հազիվ խուսափեցի կողքի մեքենային բախվելուց, քանի որ բաժանարար գծերն ընդհանրապես չեն երևում, մաքրվել, գնացել են: Կարծում եմ, որ այս վիճակը կարգավորելը պետք է լինի օրվա պահանջ, սրան էլ գումարենք մաքրված հետիոտնային անցումները, վերջիններս հատկապես վտանգում են մարդկանց կյանքը դպրոցների ու մանկապարտեզների մոտակայքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Զոհրապ Եգանյանը։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրին պետք է համալիր նայել, որի մասին խոսեց նաև քաղաքապետը։ Այսինքն՝ արագության նվազեցումն ուղղորդվի ճանապարհային նշանների, անցումների ու ճանապարհների լուսավորությամբ և այլ կահավորումներով։ Այլապես, եթե առկա վիճակում միայն արագությունը նվազեցվի, ապա դրանից ոչ մի բան չի փոխվի.

«Քաղաքապետն առաջարկում է քաղաքի կենտրոնում երթևեկության արագությունը որոշակիորեն նվազեցնել, բայց նաև դրան զուգահեռ խոսեց հետիոտնային անցումների անվտանգությունն ապահովելու, լուսավորությամբ, վերգետնյա և ստորգետնյա անցումներ կառուցելու, մարդկանց կրթելու անհրաժեշտության մասին, որ օգտվեն այդ անցումներից։ Այսինքն՝ եթե համատեղ այդ բոլորն արվի, ապա 10 արագություն իջեցնելը անվտանգ երթևեկություն ապահովելու մասով նորմալ երևույթ է։ Եթե մենք բոլորս վերլուծենք մեր երթևեկության ընթացքը, ապա կտեսնենք, որ միջինը երթևեկում ենք 50 արագությամբ։ Այսինքն՝ քաղաքապետը ցանկանում է շեշտը դնել ոչ թե արագությունը նվազեցնելու, այլ ընդհանուր երթևեկությունը կարգավորելու վրա»,- ասաց Քեյանը՝ հավելելով, որ միայն արագության նվազեցումը ոչ մի խնդիր չի լուծի երթևեկության անվտանգության տեսանկյունից:

«Եթե խնդրին մոտենում ենք համալիր, ապա արագության նվազեցումը դրական քայլ է։ Հետիոտնային անցումների լուսավորության, կահավորման և այլ խնդիրներ լուծելուց հետո, այո՛, կարելի է գնալ արագության որոշակի նվազեցման, բայց եթե դրանք չարվեն, և զուտ ներդրվի արագության զսպող մեխանիզմ, ապա դա չի աշխատի։ Վթարների հիմնական պատճառը արագության գերազանցումն է. հանդիպակաց երթևեկելը։ Եթե հսկողություն չլինի, ապա 50 չէ, թող 40 արագություն լինի, մեկ է՝ եթե վարորդը հանդիպակաց է երթևեկում, ապա հարցը չի լուծվի։ Իսկ եթե արագությունը սահմանափակվի և դառնա 50, դրան զուգահեռ լինի խիստ հսկողություն, և կարգազանց վարորդը ենթարկվի պատասխանատվության, ապա այս դեպքում կարող ենք ասել, որ դրված խնդիրը կլուծվի»,- եզրափակեց «Վարորդի ընկերը»։

Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արագության նվազեցման քաղաքապետի առաջարկը լուրջ չէ, և անհնար է, որ բանը հասնի անգամ հանրային քննարկումներին. «Չի կարող նման բան լինել։ Օրենքում ասվում է, որ բնակավայրում արագությունը սահմանված է 60, եթե այլ նվազեցման նշան չկա։ Հիմա եթե նման փոփոխություն արվի, ապա ամբողջ քաղաքում պետք է շարվի 50 արագության նշան, քանի որ որտեղ 50-ի նշան չլինի, ուրեմն վարորդը 60 է քշելու։ Մոտավոր հաշվարկով՝ 10 հազարից ավելի ճանապարհային նշան է պետք, իսկ այսօր ՀՀ-ն առնվազն 8 հազար ճանապարհային նշանի խնդիր ունի, և նույնիսկ դրա հարցը չի լուծվում։ Ծախսային առումով էլ, իրականացման առումով էլ սա իրատեսական չի»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե հանրային քննարկման դրվեր, ասենք, արագությունը 10-ով բարձրացնելու հարցը, ապա դա արդեն կարելի էր քննարկել ու ողջունել։

Մեր դիտարկմանը՝ քաղաքապետը համալիր լուծում է առաջարկում՝ նախ կահավորել փողոցները, լուծել բոլոր խնդիրները և նոր անցնել արագության նվազեցմանը, փաստաբանը նկատեց. «Այո, նախ-երը բոլորը գեղեցիկ են, շատ տեղին, բայց դա քաղաքապետարանի ֆունկցիոնալ խնդիրը չէ։ Ամեն դեպքում ողջունելի է, որ քաղաքապետարանը սրտացավ է, բայց ես այդ խնդիրները լուծելուց հետո էլ բացառում եմ արագության նվազեցումը։ Անվտանգության ապահովման հետ կապված միտքը հրաշալի է, բայց արագության նվազեցումն անտեղի է։ Անգամ եթե շատ էլ ուզենան անել, չեն կարող»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում