Չինացի գիտնականները մշակել են պիտակ, որով որոշվում է մթերքի պիտանելիության ժամկետը՝ հայտնում է Times-ը:
Նոր պիտակները ցուցադրվել են Դալլասում՝ Քիմիական ամերիկյան հանրության նիստին:
Մշակման մեջ օգտագործվել են մետաղական նանոմիջուկներ, որոնք տարբեր քիմիական նյութերի ազդեցությամբ փոխում են պիտակի գույնը:
Կախված մթերքի թարմությունից՝ պիտակը կարմիրից վերածվում է կանաչի՝ ցույց տալով մթերքի պիտանելիության ժամկետը:
Հետազոտողները ենթադրում են, որ նորարարությունը կօգնի գնորդներին ճիշտ կողմնորոշվել մթերքի ժամկետի պիտանելիության հարցում:
Նոր պիտակների արտադրության արժեքը կազմում է նվազագույնը 1 ցենտ՝ 1 հատի դիմաց:











































