Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կարճատև այցով ժամանում է Ադրբեջան։ Ակնկալվում է, որ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կհանձնի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ղարաբաղյան ուղերձը, որը հասցեագրված է ադրբեջանական ու հայկական կողմերին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկու երկրների շահերին առնչվող խնդիրներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, այդ այցից հետո պլանավորված է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Ռուսաստան։








































