Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՍԴ իրավիճակ. անակնկա՞լ, թե՞ պարզ հանգուցալուծում

Մոլդովայում հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի դատավորները, և նախագահ Դոդոնը հայտարարել է, որ պետք է ձեռնամուխ լինել նոր դատարանի կազմավորմանը, նոր դատավորների առաջադրմանը: Դա տեղի է ունենում այդ երկրում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումից հետո, որ առաջացել էր գործնականում ամբողջ քաղաքական դաշտի և մեկ օլիգարխի միջև: Ճգնաժամը հանգուցալուծվեց, որին փաստորեն հաջորդեց Սահմանադրական դատարանի կազմի հրաժարականը:

Մոլդովայի ֆոնին առավել ընդգծվում է այն իրավիճակը, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունից հետո ստեղծվել է Հայաստանում: Իրավիճակը արժանացել է տարբեր գնահատականների, սակայն տվյալ պարագայում հարցը դա չէ, այլ այն, թե ինչպես պետք է հանգուցալուծվի: Ընդ որում, այստեղ էլ կարծես թե չի մնում այլ տարբերակ, քան Հրայր Թովմասյանի և մյուս անդամների հրաժարականը, որից հետո պետք է ձեռնամուխ լինել նոր դատարանի կազմավորմանը, այսինքն՝ ևս յոթ դատավորների նշանակման:

Իհարկե տարբերակ է, որ Հրայր Թովմասյանը և մյուս անդամները մնում են ու, այսպես ասած, պայքարում իրենց տրամաբանության շրջանակում: Բայց այդ տարբերակը գործնականում իրատեսական լինելու դեպքում նշանակելու է նոր իշխանության քաղաքական պարտություն: Դա նշանակելու է հեղափոխության պարտություն, այն պարզ պատճառով, որ ՍԴ-ն ներկայումս ամենևին էլ արդարադատության մարմին չէ, ինչպես կարելի է արձանագրել դե յուրե: ՍԴ-ն քաղաքական կառույց է, նախկին իշխող քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորած մարմին, գործիք, հետևաբար հենց այդ հանգամանքն է Թովմասյանի և անդամների մնալու տարբերակը դարձնելու իշխանության և հեղափոխության քաղաքական պարտություն:

Ու նաև այդ հանգամանքն է, որ այդ տարբերակը իրականանալիության տեսանկյունից դարձնում է զրոյական: Առավել ևս հենց Մոլդովայի իրադարձությունների ֆոնին, որում գործնականում ուրվագծվում է որոշակի, այսպես ասած, ռեգիոնալ-գեոքաղաքական գիծը: Իսկ այն, որ այդ գծի մասին խոսք կա նաև հայաստանյան իրավիճակում, ակնառու դարձրեց ՌԴ դեսպանի հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ, որին, ի դեպ, հաջորդել էր Վահե Գրիգորյանի քայլը:

Բանն այն է, որ պարզունակ է դիտարկել, թե Ռուսաստանի դեսպանը Հրայր Թովմասյանի հետ հանդիպում էր նրան պահելու կամ փրկելու համար: Դրա վկայությունն է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը, որից մոտ տասը օր անց Քոչարյանը դարձյալ կալանավորվեց: ՌԴ դեսպանի հանդիպումները պայմանավորված չեն ներհայաստանյան իրողությունների գերակա շարժառիթով: Դրանց գերակա շարժառիթը ռեգիոնալ կամ գեոռեգիոնալ է, որի վկայությունն են թե՛ Մոլդովայում, թե՛ Վրաստանում տեղի ունեցողները, որոնք էապես շոշափում են Ռուսաստանի վարքագծային առանձնահատկություններ, և այդ ֆոնին նաև ռուսական պատվիրակության մանդատը լիարժեք վերականգնելու ԵԽԽՎ որոշումը:

Այդ համատեքստում կամ շղթայում Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումները ներհայաստանյան տրամաբանության առումով առաջացնում են այլ հարց, թե ի՞նչ մեխանիզմով է հանգուցալուծվելու հայաստանյան իրավիճակը՝ մոլդովակա՞ն տարբերակով, թե՞ Հայաստանը կմատուցի, այսպես ասած, իր մոդելը, ինչպես հեղափոխության դեպքում աշխարհին մատուցած անակնկալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում