Բարաք Օբաման չի ընդունել քաղաքական գործիչների քննադատությունը, թե՝ ԱՄՆ-ն «անատամ» պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին գրում է The Guardian-ը:
ԱՄՆ նախագահը զգուշացրել է հնարավոր հավելյալ պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանը շարունակի միջամտել Ուկրաինայի ճգնաժամին:
«Մենք Ռուսաստանին կհասկացնենք, որ հետագա սադրանքներով ոչնչի չի հասնի՝ բացի մեկուսացումից և աշխարհում իր դերի նվազեցումից»,- հայտարարել է Օբաման:
ԱՄՆ նախագահը պատժամիջոցները համարել է «սառը պատերազմից» ի վեր «ամենաընդգրկունը» և չի ընդունել այն քննադատությունը, թե պատժամիջոցները շատ սահմանափակ են և հեշտությամբ կարող են հաղթահարվել:











































