Կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին հուսով է, որ «Ռեալ»-ի դեմ հանդիպմանն իր թիմը լավ խաղ կցուցադրի և կնվազեցնի միավորների տարբերությունը, որն այժմ 4 միավոր է կազմում:
«Հուսով եմ` մենք կտեսնենք «Բարսելոնա»-ի լավագույն տարբերակը: Դրական արդյունքի կհասնենք, ինչն անհրաժեշտ է մեզ` տիտղոսի համար պայքարը շարունակելու համար:
Բնականաբար, «արքայական ակումբ»-ի դեմ խաղը շատ բարդ կլինի: Մանավանդ, որ հյուրընկալվելու ենք, իսկ «Ռեալ»-ն էլ մեծագույն թիմ է: Դժվար կլինի, բայց ամեն ինչ մեզնից է կախված»,- ասել է Մեսսին:







































