ԱՄՆ իշխանությունները Կանադայի հետ սահմանի մոտ ձերբակալել են մի երիտասարդի, ով, ենթադրաբար, պատրաստվել է միանալ Սիրիայում կռվող գրոհայինների խմբից մեկին: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազության հայտարարությանը:
Ազգային գվարդիայի պահեստային Նիկոլաս Թյուզանթը՝ Կալիֆոռնիայից, ձերբակալվել է երկուշաբթի օրը՝ Վաշինգտոն նահանգում: Իշխանությունների վարկածով՝ նա ցանկացել է Կանադա հասնել, որպեսզի այնտեղից մեկնի Սիրիա և միանա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական խմբավորմանը:
Թյուզանթին ձերբակալել են ՀԴԲ-ի հետաքննության արդյունքում: Բյուրոն կարծում է, որ նա կարող էր ահաբեկչություններ ծրագրել նաև Լոս Անջելեսում: Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ ընկերների և ծանոթների հետ խոսելիս երիտասարդը մեկ անգամ չէ, որ նման ակնարկներ է արել:
Այժմ Թյուզանթին կարող է սպառնալ 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք:







































