Լուրեր
Ո՞ւր են գնում պոլիկլինիկաների անվճար դեղերը. ատկատի մեխանիզմը շարունակում է գործել. Անի Խաչատրյան
  • 15:27
  • 2019-06-26
  • Դիտումներ՝ *

Իմ բալիկը տխչահռչակ 19-րդ պոլիկլինիկայում է հաշվառված եւ երբեւիցե տեղեկատվություն չեմ ստացել անվճար դեղորայքի տրամադրման մասին. ուր են գնում այդ դեղերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին:

«Միգուցե պատահաբար ձեր ընկերներից մեկը դեղատուն ունի՞: Պոլիկլինիկաների բուժկազմը հիվանդներին ուղղորդում է մասնավոր լաբորատորիաներ՝ մեկնաբանելով, թե պոլիկլինիկաների լաբորատորիաներից ստացվող պատասխաններն արժանահավատ չեն: Այնինչ պոլիկլինիկաների լաբորատորիաները հագեցած են տեխնիկայով: Նույն տխրահռչակ 19-րդ պոլիկլինիկայի մամոգրաֆիայի սարքը կա, որ 1,5 տարի չէր աշխատում: Սա խոսում է այն մասին, որ ատկատի մեխանիզմը շարունակում է գործել»,-հայտարարեց Անի Խաչատրյանը:

  • Դիտումներ՝ *