Բրիտանացի գիտնականները կյանք են վերադարձրել 1,6 հազար տարի առաջ սառեցված մամուռին, հաղորդվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Նրանց հաջողվել է վերակենդանացնել IV դարում սառեցված Chorisodontium aciphyllum տեսակի մամուռը:
Ուսումնասիրողներին դա հաջողվել է անել հատուկ հալեցման համար պատրաստված խցի շնորհիվ:
Մասնավորապես, մի քանի շաբաթ անց մամուռը սկսել է կյանքի նշաններ ցույց տալ, իսկ մեկ ամիս առաջ ամբողջովին կենդանացել է:










































