Ռուս երգչուհի Ժասմինը վերջնականապես ազատվել է ավելորդ քաշից, որը ձեռք էր բերել ծննդաբերությունից հետո: Երգչուհու Instagram-ի էջում հայտնված լուսանկարներում նա ցուցադրում է իր մարմնի ճկունությունը:
«Ընկերներ, չենք մոռանում աշխատել մեզ վրա: Ես շատ եմ աշխատում` չնայած որ դեռևս ամեն ինչ չի ստացվում, բայց ես չեմ հանձնվում: Առա՛ջ: Սպո՛րտ»,- գրել է երգչուհին:
«Յոգան հիասքանչ կերպով թուլացնում և հանգստացնում է: Ով դեռևս ծանոթ չէ դրա հետ, խորհուրդ եմ տալիս փորձել»,-կիսվել է իր փորձով Ժասմինը:








































