Արհեստական դժոխքում հազարամյա կալանքը հանցագործների համար կարող է իրականություն դառնալ արդեն մոտ ապագայում: Այսպես են կարծում Օքսֆորդի համալսարանի գիտնականները, ովքեր զբաղվում են մարդու կյանքը երկարաձգող տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ:
Տեղեկություններ կան, որ միլիարդավոր դոլարներ են ներդրվում այնպիսի մեթոդների ստեղծման մեջ, որոնք թույլ կտան ամենադաժան հանցագործներին ողջ մնալ անորոշ ժամանակով` իրենց հանցագործությանը համապատասխան վիճակում: Շուտով կմշակվեն դեղահաբեր, որոնք կկարողանան դանդաղեցնել ժամանակի ընթացքը` կալանավորին ստիպելով զգալ, որ ինքը տանջվում է մի ողջ հավերժություն:
Անցյալ տարի Ռեբեկա Ռոուչի գլխավորած գիտնականների խումբը սկսել է հետազոտել այն տեխնոլոգիաները, որոնք թույլ կտան կալանավորներին արհեստական դժոխքում պահել:
Ռոուչի խոսքերով` այս հետազոտությամբ իրեն զբաղվել ստիպել է «ծիծաղելու չափ ոչ ադեկվատ պատժաչափը»` 30 տարվա ազատազրկումը, որին դատարանը դատապարտել է Մագդալենա Լուցզակին և Մարիուշ Կրեզոլեկին: Զույգը մեղավոր է ճանաչվել 4-ամյա որդու սպանության մեջ:










































