Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Քրեօլիգարխիայի հուսահատ գրոհը․ նախկինները Մոսկվայից տղա են կանչում

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո կարող է հունիսի 25-ից լիարժեք աշխատանքի վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: ՌԴ-ն արդեն հայտ է ներկայացրել ԵԽԽՎ շրջանակում աշխատելու վերաբերյալ և պատրաստ է մտնել նիստերի դահլիճ:

Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձև, որը վերաբերում է պատժամիջոցների մեխանիզմին և ենթադրում է առանց ձայնի իրավունքի սահմանափակման ՌԴ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ: Բանաձևն ընդունվել է ձայների 118 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

Այս իրադարձությունը խիստ կանխատեսելի էր ու դրան անդրադառնալու հատուկ առիթ չէինք ունենա, եթե հայկական պատվիրակության քվերակությունը շահարկումների առիթ չդառնար հայաստանյան որոշակի շրջանակներում։ Սկզբում խիստ ուղղորդված տեղեկատվություն տարածվեց, թե ռուսական պատվիրակության վերադարձին հայկական պատվիրակության՝ իշխանությունը ներկայացնող երկու պատվիրակները դեմ են քվեարկել։ Հետո պարզվեց, որ Հովհաննես Իգիթյանը բացակա է եղել, ինչի հետևանքով չի քվեարկել, իսկ Ռուբեն Ռուբինյանը սխալմամբ է սեղմել «դեմ» կոճակը։

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։ Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,- իր ֆեսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը։

Թվում է՝ սրանով խնդիրը փակվել է, համենայն դեպս՝ Ռուբինյանի պարզաբանումը ռուսական կողմին միանգամայն բավարարել է։

Սակայն քարոզչական մանիպուլյատիվ հնարքները, սոցիալական ցանցերում «Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու» մասին «բայղուշությունները» շարունակվում են ու դրանք, անկասկած, կրում են նպատակային բնույթ ու ուղղորդվում են քրեաօլիգարխիկ նախկին համակարգի սեգմենտների կողմից։

Քարոզչական մանիպուլյացիան հատկապես դատապարտելի է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, մանավանդ, երբ խոսքը գնում է հայ-ռուսական բավականին նուրբ հարաբերությունների մասին։ Երբ նախկինները հետևողականորեն «թունավորում» են այդ հարաբերությունները, ակամայից համոզվում ես, որ նրանք զարգացման տեսլական կամ սեփական դիրքորոշում չեն ունեցել անգամ իրենց իշխանության տարիներին։ Հիմա նախկին իշխանության գործիչներն ասելիք չունեն, չեն կարող հպարտանալ իրենց նախորդ գործունեությամբ, ոչ էլ կարողանում են այլընտրանքային դիրքորոշումներ ներկայացնել։ Հույսները դրել են ներկաների սայթաքումների վրա, ու այնքան են կուրացել այդ հողի վրա, որ իրենց «սև» PR-ը շարոնակում են նույնիսկ այն պարագայում, երբ մարդը սպառիչ պատասխան է տվել ու արտաքին գործընկերներն ընկալել են դա։

Նախկինների վիճակը ողբալի, նույնիսկ ծիծաղելի է, որովհետև նրանք Մոսկվայի փոխարեն՝ պաշտպանում են ռուսական «թասիբը», երբ ռուսաստանցի պատգամավորները ջերմորեն լուսանկարվում են Ռուբինյանի հետ՝ հայտարարելով, թե հայկական պատվիրակության հետ խնդիր չունեն։

Այսպիսի վարքագիծ իրենց կարող են թույլ տալ միայն «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները, որոնք պատրաստ են սեփական երկրում իշխանությունը գրավել՝ օտարի ինտերվենցիայի օգնությամբ։ Ի դեպ, Մոսկվային պետք է անհանգստացնի այն հանգամանքը, որ Հայաստանում իր շահերը պաշտպանում է նման տեսակը՝ իրականում սաբոտաժ անելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում