Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն իր կարծիքն է հայտնել «Մունդիալ-2014»-ում Պորտուգալիայի հավաքականի հնարավորությունների մասին:
«Աշխարհի առաջնություններում միշտ ֆավորիտներ են լինում: Այս առաջնությունում ինձ համար ֆավորիտներ են համարվում Բրազիլիան, Գերմանիան և Արգենտինան: Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա նրանք այդ շարքի մեջ չեն մտնում: Միևնույն ժամանակ նրանց կազմում է հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Ռոնալդուն, բացի այդ նրանք բավական ամուր թիմ ունեն: Պրտուգալացիներից ամեն ինչ կարելի է սպասել, բայց ինձ չի թվում, որ նրանք հաղթանակի հավակնորդ են համարվում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb.com-ը:









































