Ստեֆանո Դել Պիերոն՝ ավստրալական «Սիդնեյ»-ի հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի եղբայրն ու գործակալը, չի բացառել 39-ամյա հարձակվողի վերադարձը իր նախկին թիմ՝ «Յուվենտուս»: Ինչպես նշել է Դել Պիերո-ավագը, իտալիայի վեցակի չեմպիոնը «ծեր սինյոռա»-ից պատրաստ է ցանկացած առաջարկ ընդունել:
«Ալեսանդրոն երբեք չի փորձել «Սիդնեյ»-ում շատ փող աշխատել,- գործակալի խոսքերն է փոխանցում Fantagazzetta.com-ը: Նա որոշեց Ավստրալիայում խաղալ, որովհետև նրան դուր էր եկել նախագիծը, և նա ցանկանում էր նպաստել այս երկրի ֆուտբոլի զարգացմանը: Հիմա նա լավ մարզավիճակում էգտնվում և հաճույք է ստանում իր խաղից: Եթե «Սիդնեյ»-ում մնալը անհնար լինի, ապա մենք պատրաստ ենք այլ առաջարկներ քննարկել: Ալեսանդրոն «Յուվե»-ում 19 տարի է անցկացրել և պատրաստ է նրանցից ցանկացած առաջարկ ընդունել: Բայց դեռևս մեզ ոչ ոք չի դիմել»:








































