Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր ելույթում հայտարարեց, որ բոլոր վիճահարույց հարցերի լուծումները կան. «Ուղղակի տեղյակ չեն հեղինակները»:
Պատասխանելով Անի Սամսոնյանի հարցին՝ նա ասաց. «Եթե անգամ ԱԺ-ն ունենա 27 ընդդիմադիր խմբակցություն, թեկնածուին կընտրի Ազգային ժողովը, և մենք բոլորս կհամարենք, որ դա ընդդիմադիր թեկնածուն է»:
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է նաև ընդլայնել կոռուպցիայի դեմ հանձնաժողովը:
Մանրամասները՝ տեսանյութում: