Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այս նախագծով առաջարկվում է, որ հանձնաժողովների մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունենան հաջորդաբար կառավարությունը, ԱԺ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները: Եթե ընդդիմադիր խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա կառավարող խմբակցությունը թեկնածու է առաջադրում մեկամսյա ժամկետում: Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնում են մեկ միասնական թեկնածու»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և հավելեց, որ իրենք առաջարկներ էին ներկայացրել՝ արտահայտելով իրենց մտահոգությունները:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ իշխող ուժը ունենում է կրկնակի ներկայացվածություն ինքնավար մարմնում:
Պատգամավորը կարծում է, որ այս նախագծով կռիվ է ընկնելու ընդդիմադիր խմբակցությունների մեջ, որովհետև նրանք ունեն տարբեր մոտեցումներ:
Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի այս նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: