Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլ»-ը երեկ մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:
Այդպիսով, Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը շարունակում է իր անհաջող ելույթներն ընթացիկ մրցաշրջանում, իսկ Բրենդան Ռոջերսի սաները` վերոնշյալ խաղում դուբլի հեղինակ դարձած Սթիվեն Ջերարդի և մեկ անգամ հաջողության հասած Լուիս Սուարեսի օգնությամբ շարունակում են պայքարը չեմպիոնական մրցավազքում:








































