Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Որքան մարդ կզրկվի Հայաստան-Իտալիա խաղը դիտելուց․ Խնդիրն արագ քայլեր է պահանջում

Սեպտեմբերի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցի աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ: Նման մակարդակի հավաքականի հետ հանդիպումները բնականաբար վերածվում են ֆուտբոլային տոնի: Սովորաբար թոփ հավաքականների հետ հանդիպումներին ներկա գտնվելու ցանկություն են հայտնում նույնիսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ հետաքրքրված չեն իրենց ազգային թիմով: Հայաստան-Իտալիա հանդիպումը, ֆուտբոլային ներկայացում լինելուց զատ, մրցաշարային առումով խիստ կարևոր է մեզ համար:

Ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը հաղթելով հայտ է ներկայացրել Եվրոպայի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու: Բնական է, որ ֆուտբոլասերների շրջանում մեծ ոգևորություն է առաջացել և կասկածից վեր է, որ առաջիկա հանդիպումը մարզադաշտից դիտելու ցանկություն մոտավոր հաշվարկով առնվազն 30-40 հազար երկրպագու: Իսկ «Հանրապետական» մարզադաշը տեղավորում է ընդամենը 15 հազար մարդ: Ժամանակին մարզադաշտի փոքր լինելու հետ կապված խնդիրները լուծվում էր «Հրազդան» ստադիոնով: Հայաստանի ազգային հավաքականը վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում ելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Դանիային: Այս շրջափուլում մեր հավաքականը իրական հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, և այդ օրը «Հրազդան» մարզադաշտում ներկա էին մոտ 30 հազար երկրպագուներ: Դանիայի հետ մրցավեճից առաջ մերոնք Պրահայում 2:1 հաշվով առավելության էին հասել Չեխիայի նկատմամբ, և Հայաստանում ֆուտբոլային բում էր հասունանում:

Տվյալ ժամանակահատվածում մեծ մարզադաշտ ունենալու հարցը կրկին օրակարգային էր, քանզի 15 հազար հանդիսականի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը ուղակի բավարար չէր ազգային հավաքականի հանդիպումների համար: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը «Հրազդանում» մրցել էր նույն Իտալիայի հետ: 2012 թվականի հոկտեմբերին այդ հանդիպմանը ներկա էր գտնվել 35-40 հազար հանդիսական: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականը կտրուկ անկում ապրեց, և նոր մարզադաշտ ունենալու հարցը մղվեց երկրորդ պլան: Վերջին երկու ընտրական շրջափուլերում թերևս մեկ-երկու անգամ ենք տեսել լեփ-լեցուն «Հանրապետական»: Ինչ խոսք, ազգային թիմի հանդիպումների ժամանակ կիսադատարկ տրիբունաներ ունենալու մեջ իր «ներդրումն» ուներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը, որն ուղակի տոմսերի գների խայտառակ քաղաքականություն էր վարում: Տոմսերի գնային քաղաքականության փոփոխությունից հետո, 2020 թվականի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մարտին Երևանում մրցեց Ֆինլանդիայի հետ: Ու չնայած, որ այս հանդիպումից 3 օր առաջ մեր հավաքականը զիջել էր Բոսնիային «Հանրապետականը» լեցուն էր, իսկ մարզադաշտերի մոտ մեծ հերթեր էր և հրմշտոց: Մի պահ պատկերացնենք թե ինչ է տեղի ունենալու Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ: Կրկին մոտավոր հաշվարկով այս խաղը մարզադաշտում դիտելու հնարավորությունից զրկվելու է մոտ 20 հազար մարդ:

«Հրազդան» մարզադաշտն այսօր գտնվում է կիսավեր վիճակում: Տարիներ շարունակ լսել ենք տարբեր պատճառաբանություններ այս մարզադաշտը չվերակառուցելու վերաբերյալ, որոնց մասին այսօր խոսելը ուղղակի անիմաստ ենք համարում: Ունենք այն, ինչ ունենք: Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ ստեղված վիճակը ուղղակի պահանջում է արագացնել Ազգային մարզադաշտի կառուցման հետ կապված գործընթացները: «Ազգային մարզադաշտի կառուցումը ենթադրում է, որ պետությունը որևէ մասնակցություն ֆինանսական առումով չի ունենալու, 100 միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, որոնք պետք է ներդրվեն ինչ-որ անհատի կամ ընկերության կողմից: Բայց Երևանից դուրս գալով՝ բիզնես բաղադրիչը քչանում է, և կարող ենք ասել՝ կորում է: Չնայած այդ հանգամանքին, կան մարդիկ, որ բանակցում են և փորձելու ենք անպայման այդ մարզադաշտը կառուցել: Հավաստիացնում եմ՝ կարևոր կառույց է լինելու ՀՀ-ում և նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը»,- վերջերս հայտարարել էր ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինս նշել էր, «Հրազդան» մարզադաշտը հնարավոր չէ վերակառուցել, քանզի որ այն չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի պահանջներին:«Հրազդան մարզադաշտն այսօր, ցավոք, վերականգնել հնարավոր է, բայց անգամ այդ դեպքում ՈւԵՖԱ-ն այդ մարզադաշտում թույլտվություն չի տալու պաշտոնական խաղեր անցկացնել, քանի որ չի համապատասխանում անվտանգության պահանջներին, որոնք սահմանել է ՈւԵՖԱ-ն»,- ասել է Վանեցյանը և նշել, որ այնտեղ կարող են ուղղակի ներքին առաջնություններ անցկացնել:

Հուսանք, որ Իտալիայի հավաքականի հետ հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով թե ՀՀ իշխանությունները և թե ՀՖՖ-ն հստակ քայլեր կձեռնարկեն ազգային ստադիոնի աշխատանքները սկսելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում