«Միլան»-ի նախագահ և սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին նշել է, որ գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ շրջանառվում էին ասեկոսեներ, որի համաձայն` հոլանդացի մասնագետը կլքի «ռոսոներիներ»-ի մարզչական նստարանը, եթե թիմը ձեռք չբերի Եվրոպայի լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր: «Միլան»-ն Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնության 28 խաղից հետո ընթանում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում:
«Զեդորֆի ապագան քննարկման ենթակա չէ: Նա կգլխավորի «Միլան»-ը նաև հաջորդ մրցաշրջանում»,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Զեդորֆը «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում հունվար ամսին փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին:







































