Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորներից Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ նրան կապելով նախորդ իշխանությունների հետ ու անարժանապատիվ համարելով նրա ներկայությունը ԱԺ դահլիճում։
Լրագրողները Յոլյանին հանդիպեցին արդեն միջանցքում. նա շտապում էր ԱԺ դահլիճ։ Քայլելու ընթացքում նա հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին՝ պնդելով, որ վաղն ասուլիսով է հանդես գալու։ Միակ հարցը, որին նա կիսաձայն պատասխանեց, հնարավոր հրաժարականի մասին հարցն էր։