«Դեմ եմ»-ը տեղեկացնում է, որ այսօր տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների: Տևողությունը՝ 5 րոպե:
Ակցիան տեղի կունենա Ա. Բաբաջանյանի արձանի մոտ` ժամը 19:00-ին, Շ. Ազնավուրի հրապարակում` 19:30-ին և Հանրապետության հրապարակում` 20:00-ին:
Շարժման անդամները կոչ են անում բոլորին մասնակցել:








































