Կարծում եմ՝ բնակչության արձագանքը բնական էր: Բայց իրադարձությունները չպետք է զարգանան այս ուղղությամբ», – Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Ամենից շատ երկրին հանգիստ և ներքին կայունություն է անհրաժեշտ: Սա է մեր իրական ուժը: Ռուսաստանի հետ հարաբերությունները քաղաքական հարց են: Եվ բոլորը հույս ունեն, որ այն երբևէ կլուծվի: Սակայն Վրաստանը զարգանում է: Նա սեփական և Եվրամիության հետ ընդհանուր իր ուղին ունի: Դա ամենակարևորն է»,- ասաց Զուրաբիշվիլին:
Լրագրողի այն հարցին, թե Սալոմե Զուրաբիշվիլին անկարգությունների համար պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա, և արդյոք կարո՞ղ է ներկայացնել հայցը, Վրաստանի նախագահը պատասխանեց. «Մեր երկրում, ինչպես և շատ այլ երկրներում, իրավիճակն ապակայունացնելու փորձեր են արվում: Այդ հարցում պետք է շատ զգույշ և ուշադիր լինել: Բոլորովին դժվար չէ նման երկրում ժողովրդի զգացմունքների վրա խաղալ, խանգարել նրանց», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը նշել է, որ Վրաստանի ճանապարհը տանում է Եվրամիություն: «Մենք մեկ հեռանկար ունենք՝ ԵՄ-ն: Մենք մեկ ճանապարհ ունենք՝ Եվրամիության ճանապարհը: Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը երկար ժամանակ է, ինչ գոյություն ունի: Սակայն դա չի խանգարել, օրինակ, որ մեկուկես միլիոն զբոսաշրջիկ այցելի մեր երկիր, և այցելուների ու տեղաբնակչության միջև որևէ միջադեպ չի գրանցվել», – ասել է նախագահը: