Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե՝ ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:
«Կարծում եմ` այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասել է միջազգային իրավունքի մասնագետը:
Ա.Ղազարյանն ընդգծել է, որ նախադեպեր այս առումով չկան, բայց կան անալոգիայով նախադեպեր, ուստի` պետք է փորձ արվի, «պետք չէ մնալ միայն Կարմիր Խաչի կամ պետական իրավասու մարմինների հույսին», հանրային ոլորտում գտնվող մեխանիզմներն օգտագործելու հետ մեկտեղ կարելի է գործի դնել նաև անհատական իրավունքի մեխանիզմը: Ուստի՝ Ա.Ղազարյանը խորհուրդ է տալիս Ինջիղուլյանի ծնողներին դիմել Եվրոպական դատարան:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում







































