ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստը, որ անօդաչու սարք ոչնչացրած Իրանը խուսափել է մարդկանցով լի ամերիկյան ինքնաթիռը խոցելուց, «իմաստուն որոշում» է համարել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ ինքնաթիռում եղել է 38 մարդ:
Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում այդ որոշումը՝ այն անվանելով «մեծ պատմություն»:
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ հունիսի 20-ին, Իրանի զինված ուժերի կազմում գտնվող իսլամական հեղափոխական կորպուսը (IRGC) Պարսից ծոցի մուտքի մոտ ամերիկյան անօդաչու է ոչնչացրել: