Wednesday, 24 06 2026
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

Մխիթարյանի գնահատականը 2018/2019 թթ մրցաշրջանում. Ինչ է սպավում հայ ֆուտբոլիստին

2018/2019 թթ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալին» չհաջողվեց որևէ տիտղոս նվաճել: Անգլիայի Պրեմիեր լիգայում Ունայկ Էմերիի թիմը բավարարվեց 5-րդ հորիզոնականով՝ չնայած իրական հնարավորություն ուներ բրոնզե մեդալը նվաճելու: Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում էլ «Արսենալը» ջախջախիչ պարտություն կրեց «Չելսիից»: Հիշեցնենք, որ Բաքվում տեղի ունեցած եզրափակչին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնի պատճառով չմասնակցեց: Այսօր շատերն են խոսում այն մասին, որ եթե Մխիթարյանը մեկներ Բաքու, ապա հնարավոր հանդիպումը բոլորովին այլ ընթացք ստանար:

Ինչևէ, փորձենք ավարտված մրցաշրջանում ընդհանուր գնահատական տալ մեր ֆուտբոլիստի խաղին: Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը երրորդ մրցաշրջանն անցկացրեց Պրեմիեր լիգայում: 25 խաղում Մխիթարյանը դարձավ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 2017/2018թթ. մրցաշրջանում մեր կիսապաշտպանը 26 խաղում դարձել էր 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Գոլ գումարած փոխանցում հաշվարկով 2017/2018 թթ. մրցաշրջանում Մխիթարյանը ստացել էր 12, իսկ ավարտված մրցաշրջանում՝ 10 միավոր: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ վերջին երկու մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալում» ցուցադրել է կայուն խաղ: Այլ կերպ ասած՝ Մխիթարյանի խաղում դրական իմաստով ոչինչ չի փոխվել: Եթե 5 բալանոց համակարգում գնահատենք նրա խաղը, ապա կարող ենք տալ 4 գնահատականը: Թե՛ հայ և թե՛ հատկապես անգլիացի երկրպագուները վերջին շրջանում պարբերաբար քննադատում են հայ ֆուտբոլիստին՝ պնդելով, որ նա իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս, բայց վստահեցնում ենք, որ դա այդպես չէ: Փորձենք հասկանալ, թե որն է գոլերի առումով Մխիթարյանի ոչ այնքան արդյունավետ խաղը: Դոնեցկի «Շախտյորում» և Դորտմունդի «Բորուսիայում» շռնդալից ելույթներից հետո բոլորը սպասում էին, որ Մխիթարյանը ռմբարկուական հատկանիշներով աչքի կընկնի նաև Պրեմիեր լիգայում և մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդում»:

Վերջինիս կազմում Մխիթարյանի նորամուտը այնքան էլ հաջող չէր: Շատերը մեղադրում էին «Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Վերջին երկու մրցաշրջաններում, սակայն, Մխիթարյանը հանդես եկավ այլ մարզիչների գլխավորությամբ, և նրա խաղում էական փոփոխություն չնկատվեց: Հիմա արդեն կարող ենք ասել, որ Մխիթարյանի՝ Անգլիայում ոչ այնքան արդյունավետ ելույթների պատճառն ամենևին էլ Մոուրինյոն չէր:Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, որոնք իսկապես տոն են տալիս Պրեմիեր լիգայում և ընդգծված առաջատարներ են. Հարի Քեյն, Մուհամեդ Սալահ, Սադիո Մանե և վերջապես Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Նույն «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Չելսիում» այսօր չկան ընդգծված առաջատարներ, որոնք իրենց հետևից կտանեն մյուս ֆուտբոլիստներին: «Չելսիի» առանցքային խաղացող Էդեն Ազարի խաղը այլևս այն չէ, և նրան չես համարի թիմի հզոր ֆիգուր:Ի տարբերություն Իտալիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունների՝ Պրեմիեր լիգան վերջին տարիներին դարձել է բոլորովին այլ հարթություն, որտեղ ոչ բոլորին է հաջողվում աչքի ընկնել: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարերի եզրափակիչ են դուրս եկել բացառապես անգլիական թիմեր: Սա խոսում է Պրեմիեր լիգայի շատ ավելի բարձր դիրք ունենալու մասին: Տարիներ առաջ Անդրեյ Շևչենկոյի պես ֆուտբոլիստը «Միլանից» տեղափոխվելով «Չելսի»՝ պարզապես մարեց: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայից» «Արսենալ» տեղափոխված Դենիս Սուարեսը ընդհանրապես չկարողացավ խաղալ:

Նման օրինակները կարելի է շարունակ թվարկել: Թերևս Օբամեյանգն էր, որը բավական արագ կարողացավ գտնել իր տեղը անգլիական ֆուտբոլում և դառնալ ռմբարկու: Ի պատիվ Մխիթարյանի կարող ենք ասել, որ մեր ֆուտբոլիստը ևս հաղթահարեց բավական ծանր փորձությունը և գտավ իր տեղը: Ի տարբերություն Գերմանիայի առաջնության՝ անգլիական թիմերը խաղում են անհամեմատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Չմոռանանք նաև անգլիական ֆուտբոլի կոշտ լինելը և արագության դինամիկան: Տեղափոխվելով Անգլիա՝ Մխիթարյանը զգալիորեն բարելավեց խաղային որակները, բայց նման բարձր հարթության մեջ դա ցայտուն կերպով չարտահայտվեց:Վերջին շրջանում շատ է խոսվում Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելու մասին: Օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը՝ կարող ենք ասել, որ դրա համար չկան հիմնավոր պատճառներ: Մեր ֆուտբոլիստը «Արսենալի» կարևոր մասնիկն է, որն առնվազն մեկ մրցաշրջան էլ կարող է օգտակար լինել: Այլ հարց է ֆինանսական կողմը: Էմերին նշել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ազատվել Օզիլից և Մխիթարյանից, որոնք բավական բարձր աշխատավարձ են ստանում: Միևնույն ժամանակ էլ իսպանացի մասնագետը նշում է, որ հայ ֆուտբոլիստը առանցքային ֆիգուր է թիմի համար: Նշենք նաև, որ «Արսենալին» սուղ միջոցներ են հատկացված տրանսֆերային գործողությունների համար:

Այս պահին նույնիսկ ԶԼՄ-ներում չի խոսվում Մխիթարյանի այլ թիմ տեղափոխվելու մասին: Ուստի մեծ է հավանականությունը, որը գալիք մրցաշրջանում ևս հայ ֆուտբոլիստը կկրի «Արսենալի» մարզաշապիկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում