Sunday, 05 07 2026
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գյուղոլորտի պատասխանատուներն հետևել են լոլիկի ցեցի դեմ պայքարի միջոցառումներին

Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ հունիսի 21-ին այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս պիլոտային ծրագրի նպատակն է Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա ցեցի դեմ պայքարի համալիր(ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների իրականացումը և դրանց արդյունավետության գնահատումը: Ծրագիրն իրականացվում է«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Արդյունավետությունը գնահատելու համար նախատեսված է պարբերաբար մշտադիտարկումների իրականացում:

Ծրագրի շրջանակում վերոնշյալ երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ և անհրաժեշտ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:

Մշտադիտարկումը ցույց տվեց, որ պիլոտային ծրագրի ընթացքն ու արդյունքները այս փուլում գոհացուցիչ են, իրականացված միջոցառումների շնորհիվ դիտարկվում է ցեցի թռիչքների նվազում և քանակի կրճատում:

Ծրագրի շահառու ֆերմերները տեղեկացրեցին, որ ֆերոմոնային թակարդների միջոցով վնասատուի վերահսկման հնարավորությունը և դրանով իսկ արդյունավետ պայքարի իրականացումը հետաքրքրություն են առաջացրել նաև հարևան ֆերմերների շրջանում: Ռուդիկ Նազարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել երկու դաշտային սեմինար, որոնց կմասնակցեն ինչպես ծրագրում ներառված շահառու համայնքների, այնպես էլ տարածաշրջանի այլ ֆերմերներ: Սեմինարների ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները և ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ ժամկետները: Բացի այդ, ծրագրով նախատեսված է հարավամերիկյան ցեցի և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ տպագրել խորհրդատվական-տեղեկատվական գրքույկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում