«Լիվերպուլ»-» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ընդգրկվել է մասնագետների ցուցակում, ոքվեր կարող են գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն: Այդ մասին հայտնում է Sport.es-ը:
«Բարսելոնա»-ի ղեկավարները հետևում են Ռոջերսի և «Լիվերպուլ»-ի միջև նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին: Մասնագետը մտադիր չէ հեռանալ «Լիվերպուլ»-ից, որի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2012-ին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն չի շարունակի համագործակցությունը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:








































