Կանադայի իշխանությունները մտադիր չեն ճանաչել Ղրիմի կարգավիճակի մասին կիրակի անցկացված հանրաքվեի արդյունքները՝ հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: Այս մասին հայտնում է AFP-ն:
«Այդ հանրաքվեն անօրինական է»,- վարչապետի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Հարփերը կարծում է, որ Ղրիմի ինքնորոշման մասին քվեարկությունն իրավական ուժ չունի, այդ իսկ պատճառով Կանադայի իշխանությունները մտադիր չեն ճանաչել դրա արդյունքները:
Ավելի վաղ Հարփերն Ուկրաինա այցելելու և Ուկրաինայի ժամանակավոր կառավարության հետ հանդիպելու մտադրություն էր հայտնել: Այցը նշանակված է այս շաբաթ:







































