Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:
«Ինչո՞ւ է ձեր խմբակցությունը կանգ առել հենց Վիգեն Քոչարյանի թեկնածության վրա»,- «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ փաստորեն ստրատեգիա է, այլ ոչ թե բացթողում այն, որ Վիգեն Քոչարյանը երեկ երեկոյան ժամը 5-ին է իմացել իրեն առաջադրելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: