Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը սոցցանցերում հայտարարություն է տարածել, որպեսզի գտնի կորած ականջի սեփականատիրոջը: Ռեզինե պրոթեզը տեղի բնակիչը հայտնաբերել է լողափում՝ «Աշխարհի ամենաուժեղ մարդը» մրցույթից հետո:
Հայտարարության մեջ ուժայինները խնդրել են բոլորին, ում ծանոթ է ականջը, կապ հաստատել իրավասու մարմինների հետ: Ավելի ուշ ականջի սեփականատերը հայտնաբերվել է, սակայն նրա մասին մանրամասներ չեն հաղորդվում:








































