Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի կողմից ամերիկյան ռազմական անօդաչուի սարքի խոցման հետ կապված իրավիճակը:
Այս մասին նա գրել է Twitter-ում։
Թրամփը դատապարտել է Իրանի գործողությունները և դրանք անվանել են մեծ սխալ:
«Իրանը շատ մեծ սխալ է գործել»,- նշել է Թրամփը
Նաև, ըստ NBC հեռուստաալիքի, Սպիտակ տանը տեղի է ունենալու հանդիպում, որտեղ կքննարկվի Իրանի գործողություններին տրվելիք պատասխանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» այսօր առավոտյան խոցել է Պարսից ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումներից մեկի կազմում գործող անօդաչու թռչող սարքը: