Այսօր՝ կառավարության նիստից հետո, Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարություն է արել, որը վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում գտնվող տան գրանցված-չգրանցված լինելուն:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ իրենք անձամբՍուրիկ Խաչատրյանին են դիմելու, նրանից գույքի գրանցում պահանջելու լիազորություն չունեն: Դարձյալ կրկնել է, որ դա համայնքի խնդիրն է, և ինքը չի կասկածում, որ համայնքը զբաղվում է: Համայնքը դիմել է և հետամուտ է լինում: